Ինչ ցուցմունք են տվել ճարտարապետն ու գործարարը, ինչ է բացահայտվել

Ինչ ցուցմունք են տվել ճարտարապետն ու գործարարը, ինչ է բացահայտվել

Wed, 25 Mar 2026 13:45:41 +0400


Երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարության մի հատվածն է դատարանը ընդամենը թույլատրել լուսաբանել, իսկ ահա գործով անցնող վկաների ցուցմունքներն արգելել են նկարահանել։ Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանից տեղեկացանք, որ հարցաքննվել են նաև Գյումրու գլխավոր ճարատարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը, որոնց նաև սույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված։

Ուշագրավ է, որ քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով օրենքով իրեն տրված իրավունքից։ Միևնույն ժամանակ, գործով անցնող գործարար Գոմցյանը իր ցուցմունքում նշել է, որ անձամբ չի ճանաչում Վարդան Ղուկասյանին։ Փաստաբանի խոսքով՝ սա կարևոր հանգամանք է, քանի որ նախաքննության վարկածներից մեկով ենթադրվում էր, որ նրանց միջև կարող էր լինել որոշակի կապ կամ պայմանավորվածություն՝ կապված բիզնես շահերի կամ քաղաքաշինական որոշումների հետ։ Գոմցյանի այս հայտարարությունը փաստացի կասկածի տակ է դնում այդ վարկածը։
Ստեղծված իրավիճակում գործը ստանում է որոշակիորեն հակասական պատկեր։ Մի կողմից՝ կարևոր պաշտոն զբաղեցրած անձը լռում է և չի տալիս ցուցմունք, մյուս կողմից՝ գործով անցնող անձը հերքում է հնարավոր կապերը։

Այս ամենը կարող է ազդել գործի հետագա ընթացքի վրա, քանի որ մեղադրանքի կառուցման համար կարևոր է հենց կողմերի միջև հնարավոր կապերի ապացուցումը։

Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթի, Գյումրու քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետն, իրենց իշխանական լիազորությունները չարաշահելով, համաձայնության են եկել գործարարի հետ նրան պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու հարցում, պսհանջել են 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որոշում է կայացվել Դավիթին հոսպիտալացնել

Որոշում է կայացվել Դավիթին հոսպիտալացնել Fri, 03 Apr 2026 16:02:16 +0400 Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնում…

17 րոպե ago

Լրի՞վ է խելագարվել․ պնդում է՝ հիվանդներն ու երեխաները հետո, կարևորը․․․

Լրի՞վ է խելագարվել․ պնդում է՝ հիվանդներն ու երեխաները հետո, կարևորը․․․ Fri, 03 Apr 2026 16:00:08…

19 րոպե ago

#Ուղիղ․ Սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով նիստն է. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով նիստն է. ինչ է սպասվում Fri, 03 Apr 2026 15:53:32…

26 րոպե ago

Նա վերադառնում է

Նա վերադառնում է Fri, 03 Apr 2026 15:45:52 +0400 Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը,…

34 րոպե ago

Հանրային հեռուստաընկերությունը մեղադրվում է իշխող կուսակցությանը ծառայելու և եկեղեցու դեմ քարոզչության մեջ. դիմում դատախազին

Հանրային հեռուստաընկերությունը մեղադրվում է իշխող կուսակցությանը ծառայելու և եկեղեցու դեմ քարոզչության մեջ. դիմում դատախազին Fri,…

49 րոպե ago

Գյուղացու չարչարանքը ջուրը չի ընկնելու, պետությունը պետք է երաշխավորի բերքի գինը․ Արման Թաթոյան

Գյուղացու չարչարանքը ջուրը չի ընկնելու, պետությունը պետք է երաշխավորի բերքի գինը․ Արման Թաթոյան Fri, 03…

1 ժամ ago