«Նեմեսիս»․ Ագաթա Քրիստիի ամենահայտնի վեպի էկրանավորումը

«Նեմեսիս»․ Ագաթա Քրիստիի ամենահայտնի վեպի էկրանավորումը

Wed, 25 Mar 2026 21:00:33 +0400


Միլիոնատեր Ջեյսոն Ռեյֆիլը տարօրինակ հանձնարարական է տալիս միսս Մարփլին՝ հետաքննել հանցագործություն՝ ձեռքի տակ չունենալով եւ ոչ մի հանցանշան, նույնիսկ չունենալով գործի հստակ նկարագրությունը։ Ռեյֆիլը վստահ է, որ միսս Մարփլը կկարողանա այդ հանձնարարականը կատարել, քանի որ սկզբունքային է, ունի երկաթյա տրամաբանություն, սկսած գործը հասցնում է ավարտին եւ՝ միշտ հաջողությամբ։ Նա անգլիացի տարեց կնոջը, որը հայտնի է հանցագործությունների իր փայլուն բացահայտումներով, նմանեցնում է Նեմեսիս աստվածուհուն։ Ահա՝ այսպես է սկսվում անգլիացի հայտնի գրող, համաշխարհային գրականության ոլոտում «դետեկտիվի թագուհի» համարվող Ագաթա Քրիստիի «Նեմեսիս» վեպը։

Վեպը հրատարակվել է 1971 թվականին։ Այն համարվում է Ագաթա Քրիստիի ուշ շրջանի ամենահետաքրքիր գործերից մեկը, նաեւ նրա հերոսներից միսս Մարփլի մասնակցությամբ վերջին վեպերից է։ Դետեկտիվ ինտրիգն այստեղ զուգորդված է բարոյական հատուցման, հիշողության, անցյալում կատարված եւ գաղտնի պահված հանցագործությունների թեմաների հետ։ Ժանրային առումով դասակարգվում է «պոստ-ֆակտում» դետեկտիվների շարքին, որտեղ ճշմարտությունը բացահայտվում է արդեն ժամանակ անց։ Այս տեսակի դետեկտիվներում հանցագործությունը ոչ թե կատարվում է սկզբում, այլ պետք է բացահայտվի հընթացս։ «Նեմեսիսն» էկրանավորվել է մի քանի անգամ։ Առաջին հեռուստատեսային ցուցադրությունը եղել է 1987 թվականին, BBC-ի կողմից՝ որպես երկմասանի ֆիլմ՝ ընդհանուր «Միսս Մարփլի» մասին պատմող սերիալի բաղկացուցիչ։ Առաջին էկրանավորման տեւողությունը կազմել է 100 րոպե։ Ռեժիսորը Դեւիդ Թաքերն է, սցենարը գրել է Տ․ Ռ․ Բոուենը։ Գլխավոր դերում հանդես է եկել Ջոան Հիքսոնը։ Ի դեպ, այս դերասանուհու կերտած միսս Մարփլի կերպարը համարվում է գրական հերոսի ամենահարազատ կերպավորումը։ Հայտնի է, որ Ագաթա Քրիստին անձամբ է հավանություն տվել, որ Հիքսոնը հանդես գա այդ դերում։ Սա բարձրացնում է կարգավիճակն ու այս էկրանավորումը դարձնում «էտալոնային» կինոյի ոլորտում։ Սյուժեն, ընդհանուր առմամբ, համապատասխանում է վեպին։ Առհասարակ, այս էկրանավորումը շատ հարազատ է գրական գործին, ինչը հատուկ էր 80-ականների բրիտանական գրական գործերի կինոադապտացիաներին։

Հաջորդ կարեւոր էկրանավորումը կատարվել է ITV-ի կողմից՝ 2007-2009 թթ․՝ Մարփլին նվիրված սերիալային շարքում։ Գլխավոր դերում այս անգամ հանդես է եկել Ջերալդին Մաքյուենը։ Սա ավելի ազատ մեկնաբանություն է։ Ու դա, կարելի է ասել, լավ է, որովհետեւ հանդիսատեսն ունի ընտրելու հնարավորություն՝ դիտել վեպին հարազատ էկրանավորո՞ւմը, թե՝ ավելի ազատ կինոմեկնաբանությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը հաստատեց՝ ևս մեկ հրամանատար է սպանվել

Իրանը հաստատեց՝ ևս մեկ հրամանատար է սպանվել Mon, 30 Mar 2026 14:00:10 +0400 Իրանի Իսլամական…

8 րոպե ago

Ձերբակալված տղաների համար գիշերը շտապ օգնություն են կանչել

Ձերբակալված տղաների համար գիշերը շտապ օգնություն են կանչել Mon, 30 Mar 2026 13:49:06 +0400 Երեկ՝…

19 րոպե ago

Բազմամարդ հավաք ՌԴ-ում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու

Բազմամարդ հավաք ՌԴ-ում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու Mon, 30 Mar 2026 13:47:59 +0400 Ռուսաստանի…

20 րոպե ago

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին Mon, 30 Mar 2026 13:46:14 +0400 Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ…

22 րոպե ago

Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը

Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը Mon, 30 Mar 2026 13:45:26…

23 րոպե ago

Պետական մակարդակով խաղը բոյկոտե՞լ են

Պետական մակարդակով խաղը բոյկոտե՞լ են Mon, 30 Mar 2026 13:37:32 +0400 Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես…

30 րոպե ago