Տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ՝ սպանություն․ մանրամասներ

Տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ՝ սպանություն․ մանրամասներ

Wed, 25 Mar 2026 21:45:51 +0400


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:

Մասնավորապես՝ քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ա.-ն 2020 թվականին ուսման նպատակով Վանաձորից տեղափոխվել է Երևան և բնակություն հաստատել իրեն ու իր ընտանիքին հարազատ՝ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում՝ նրանց հետ միասին:

Դեպքին նախորդող օրը Ի.Ա.-ի և Ա.Թ.-ի միջև իրենց բնակության հասցեում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի արդյունքում ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք, որից հետո ամուսինները վերը նշված բնակարանի խոհանոցի պատուհանից տուժողին դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս 2022 թվականի փետրվարի 10-ին մահացել է:

2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):

Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ե.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ «Վրիժառուները»` պատկերասրահում

«Հրապարակ»․ «Վրիժառուները»` պատկերասրահում Sat, 10 Oct 2026 09:45:16 +0400 Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում մշակութային միջոցառում…

20 րոպե ago

Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Sat, 10 Oct 2026 09:32:39…

33 րոպե ago

«Հրապարակ». ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել

«Հրապարակ». ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել Sat, 10 Oct 2026 09:15:14 +0400…

50 րոպե ago

Ակտիվ քանդենք

Ակտիվ քանդենք Sat, 10 Oct 2026 09:00:23 +0400 Այսքան շատ սխալներ ու վրիպումներ թույլ տված,…

1 ժամ ago

«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ

«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ Sat, 10 Oct 2026…

1 ժամ ago

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի Sat, 10 Oct 2026 08:20:29 +0400 Երկուշաբթի…

2 ժամ ago