Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Պատերազմը եւ Շակիրան

Պատերազմը եւ Շակիրան

Wed, 25 Mar 2026 22:00:41 +0400


Կոլումբիացի աշխարահռչակ երգչուհի Շակիրայի՝ Քաթարում նախատեսված համերգը չի կայանա։ Այն հետաձգվել է։ Պատճառը՝ Մերձավոր Արեւելքում ներկայումս տիրող լարված վիճակն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Համերգը նախատեսված էր անցկացնել ապրիլի մեկին՝ Դոհայում։ Բացի այդ համերգից, հետաձգվել կամ չեղարկվել են նաեւ այլ խոշոր մշակութային միջոցառումներ, ինչպիսին ապրիլի 4-ին Աբու-Դաբիում կայանալիք Offlimits երաժշտական փառատոնն է։

Դուբայում եւ Բահրեյնում ունենալիք համերգներից հրաժարվել է նաեւ երգիչ Ջոշ Գրոբանը, ինչպես հայտնում է արդեն CNN-ը։ Այս ամենից բացի, «Ֆորմուլա 1»-ն էլ հայտարարել է, որ չեղարկում է այս տարվա ապրիլին՝ Բահրեյնում եւ Սաուդյան Արաբիայի Ջիդդայում կայանալիք իր երկու մրցափուլերը՝ ռեգիոնալ պատերազմական իրավիճակով պայմանավորված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը Fri, 26 Jun 2026 08:05:12 +0400 Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» …