Եվս մեկ իրանցի ռազմական ղեկավար է սպանվել․ ԶԼՄ
Thu, 26 Mar 2026 14:00:53 +0400
Իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Բենդեր-Աբբասի վրա հարձակման ժամանակ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավատորմի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
Նա նշել է, որ Թանգսիրին պատասխանատու էր Հորմուզի նեղուցի փակման համար։
Ո՛չ Իրանը, ո՛չ էլ Իսրայելի բանակը պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպը։