Թևանյանի խուց են տեղափոխվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ
Tue, 17 Nov 2026 13:15:12 +0400
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը նիստի ընթացքում հրատապ հարցով դիմել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Անդրանիկ Թևանյանի խցում ստեղծված իրավիճակին։
Սուքիասյանի խոսքով՝ նախորդ օրը՝ ուշ երեկոյան, Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ։
Ավագանու անդամը նախարարից ակնկալել է հնարավորինս արագ միջամտել և կարգավորել խնդիրը: