ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ է հայտնաբերվել խուզարկության արդյունքում․ կան ձերբակալվածներ․ նոր մանրամասներ
Thu, 26 Mar 2026 17:52:42 +0400

Քրեական ոստիկաններն ու քննիչները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 20 հասցեներում․ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի ծառայողների հետ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։
Նշենք, որ Հրապարակը գրել էր, որ խուզարկությունները որոնք տեղի են ունենում քրական վարույթի շրջանակում, վերաբերում են մի վարույթի, որն առնչվում է զենք-զինամթերք ապօրինի կերպով պահելուն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր