Գլխավոր մարզչի մոտ դեմենցիա է ախտորոշվել
Thu, 26 Mar 2026 20:30:54 +0400
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ջոն Տոշակի մոտ ախտորոշվել է դեմենցիա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Տոշակը ներկայումս 77 տարեկան է։ Համաձայն հաղորդման, նախկին գլխավոր մարզիչը չի հիշում կարճաժամկետ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները։
Ընդ որում, եթե նրա հետ խոսեն օրվա մեջ մի քանի անգամ, նա կարող է օրինակ ցերեկը չհիշել, որ առավոտյան արդեն այդ մարդու հետ խոսել է։ Մինչդեռ ավելի երկարաժամկետ հիշողության հետ կապված դեպքերը հիշում է զարմանալի ճշգրտությամբ։