«Հրապարակ». «Արտ Լանչ»-ը ՆԳՆ-ի հետ 160 մլն դրամի պայմանագիր է կնքել
Fri, 27 Mar 2026 09:30:19 +0400
Ներքին գործերի նախարարությունը Ռեդի-Սթեդի ՍՊԸ-ի հետ սննդի մատուցման ծառայության պայմանագիր է կնքել՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է մեկ անձից կատարվող գնումների հարթակից։
Ըստ պայմանագրի ՆԳՆ-ն մատուցված ծառայության դիմաց պետք է վճարի 160 մլն դրամ՝ փուլային տարբերակով։ Մատուցված սնունդից օգտվելու են Արտաքին ծառայության ընդգրկված ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները՝ ամսական միջին ընդհանուր թվաքանակը՝ նախաճաշ 6000 ծառայող, ճաշ՝ 7000 ծառայող, ընթրիք՝ 8000 ծառայող։
Պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին և ուժի մեջ է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 29-ը։
Նշենք, որ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն հանրությանը հայտնի է «Արտ Լանչ» ապրանքանիշով: «Արտ Լանչ»-ի հիմնադիրը Բակուր Մելքոնյանն է։
Հավելենք, որ վերջին տարիներին «Արտ Լանչ»-ը ՊՆ-ին ամենախոշոր սննդի մատակարարներից է։