Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելո

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելո

Fri, 27 Mar 2026 10:03:47 +0400


Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով
Պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով։ Պատերազմի համար անհրաժեշտ է մի շարք գործոնների համադրություն, ինչպիսիք են տարածաշրջանային գործընթացները (Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը և դրա ձգձգումը, Թուրքիայի գործոնի ամրապնդումը, Ռուսաստանի ազդեցության շարունակական նվազումը), Հայաստանում առկա իշխանության ինքնապաշտպանության կազմակերպման ունայնությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ։

Իրականում ԱՄՆ/Իսրայել–Իրան պատերազմից չափազանց շատ բան է կախված Ադրբեջանի ախորժակի առումով, ինչը Հայաստանի իշխանության վերարտադրման հետ ուղղակի կապ չունի։

Պատերազմ չի լինի, եթե լինի ուժեղ բանակ, հավասարակշռված դիվանագիտություն և կանխատեսելի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իշխանության չվերարտադրվելն այս առումով ավելի նպաստավոր է:

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն հրահրելուց առաջ անհրաժեշտ են տասնյակ գործոնների առկայություն, մի շարք նախապայմաններ, նախապատրաստական աշխատանքներ, ակտիվ դիվանագիտական գործունեություն և բարենպաստ միջազգային իրավիճակ ու միջավայր։

Փաշինյանի չվերարտադրվելը այդ գործոններից որևէ մեկի վրա ինքնին ազդեցություն չի ունենալու։ Հետևաբար, նման ձևակերպումը լոկ մանիպուլյացիա է։

Սուրեն Սարգսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ինքնիշխաններ», ինչու չեք տալիս վերջապես այդ պետության անունը

«Ինքնիշխաններ», ինչու չեք տալիս վերջապես այդ պետության անունը Fri, 27 Mar 2026 11:49:07 +0400 «Ինչքան…

13 րոպե ago

«Հրապարակ». Սա նման է զգոնությունը թուլացնելու օպերացիայի

«Հրապարակ». Սա նման է զգոնությունը թուլացնելու օպերացիայի Fri, 27 Mar 2026 11:45:40 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

16 րոպե ago

ՔՊ վարչությունը որոշել է, որ իմ քայլերն անընդունելի են. ՔՊ-ական

ՔՊ վարչությունը որոշել է, որ իմ քայլերն անընդունելի են. ՔՊ-ական Fri, 27 Mar 2026 11:44:58…

17 րոպե ago

«Հայհոյանքն արքայությունից է եկել»

«Հայհոյանքն արքայությունից է եկել» Fri, 27 Mar 2026 11:35:07 +0400 Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ…

27 րոպե ago

Հարևանների հետ հավասարը հավասարի պիտի շփվենք

Հարևանների հետ հավասարը հավասարի պիտի շփվենք Fri, 27 Mar 2026 11:28:37 +0400 Գորիսում կայացած հանդիպման…

33 րոպե ago

Փաշինյանն այսօր փորձում է ստանձնել ՀՀ-ում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նnղկալի դերը. ՀԱԿ

Փաշինյանն այսօր փորձում է ստանձնել ՀՀ-ում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նnղկալի դերը. ՀԱԿ Fri,…

35 րոպե ago