Ինչու Կարապետյանը «մտավ քաղաքականություն»

Ինչու Կարապետյանը «մտավ քաղաքականություն»

Fri, 27 Mar 2026 11:20:39 +0400


Գորիսում կայացած հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան խոսել է կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյան գործունեության և քաղաքականություն մուտք գործելու պատճառների մասին։

Նրա ներկայացմամբ՝ Սամվել Կարապետյանը վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում և Արցախում իրականացրել է լայնածավալ բարեգործական ծրագրեր՝ համարվելով այդ ոլորտում ամենաակտիվ անհատներից մեկը։ Սակայն, ըստ Նարեկ Կարապետյանի, այդ մեծածավալ աջակցությունը չի բերել ակնկալվող համակարգային փոփոխությունների։

Նա ընդգծել է, որ տարբեր տարիներին Սամվել Կարապետյանը համագործակցել է Հայաստանի տարբեր ղեկավարների հետ՝ մշտապես հայտնելով, որ պատրաստ է շարունակել ներդրումներ կատարել հայրենիքում։ Նշվել է, որ հարյուրավոր միլիոնավոր միջոցներ են ուղղվել Հայաստանին, իսկ Արցախում կատարվել են տասնյակ միլիոնների ներդրումներ։ Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ, այդ ջանքերը չեն ապահովել կայուն արդյունք, և մի շարք որոշումների հետևանքով կորցվել է այն, ինչ նախկինում ստեղծվել էր, մինչդեռ Հայաստանում սոցիալական խնդիրները շարունակում են մնալ չլուծված, և մարդկանց կյանքի մակարդակը չի բարելավվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին

Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Thu, 30 Apr 2026 15:40:09 +0400 Փաստաբան Արամ Վարդևանյանը …