«Հրապարակ». Սա նման է զգոնությունը թուլացնելու օպերացիայի

«Հրապարակ». Սա նման է զգոնությունը թուլացնելու օպերացիայի

Fri, 27 Mar 2026 11:45:40 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։

– Մերձավոր Արեւելքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն ու խիստ մտահոգիչ՝ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական գործողության պատճառով։ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցելու եւ հնարավոր գործարքի մասին, թեպետ Իրանը հրապարակավ ժխտում է այդ։ Իրականում ի՞նչ հանգուցակետում են կողմերը։

– ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը պարզապես «միջուկային ծրագրի» մասին հակամարտություն չէ, այլ խոր արմատներ ունեցող հակամարտություն, որտեղ ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերը համընկնում են օպերատիվ մակարդակում, սակայն ռազմավարական մակարդակում դրանք նաեւ հակասող շահեր են: ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ արդյունավետ զսպման քաղաքականություն վարելու նպատակով կարիք ունի Իրանին ունենալ որպես Մերձավոր Արեւելքի հիմնական դաշնակից, ինչը հակասում է Իսրայելի շահերին: Սակայն համընկնող շահն այն է, որ երկու դեպքում էլ Իրանում պետք է տեղի ունենա դարձ դեպի մինչհեղափոխական շրջան: Այս նախաբանը հուշում է, որ այժմ կա խոր անվստահություն կողմերի միջեւ, ինչը բանակցությունների անգամ տեսական հնարավորությունը նվազեցնում է: Սա ավելի նման է զգոնություն թուլացնելու օպերացիայի՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ցամաքային գործողությունների պատրաստման: Հետեւաբար, ես հակված եմ, որ այս պահին համաձայնության գալու սցենարը քիչ հավանական է:

– Իրանը հստակ ներկայացրել է իր պահանջները՝ պատերազմի դադարեցման հետ կապված։ Որքանո՞վ են դրանք ընդունելի Վաշինգտոնի համար եւ որքանով՝ ոչ ընդունելի։ Այսինքն՝ կա՞ ողջամիտ հատման կետ, որ արյունահեղությունը կդադարի։

– Ինչպես արդեն նշեցի, Վաշինգտոնն ունի իր ռազմավարական նպատակները, Իսրայելը՝ իր, հետեւաբար, այս փուլում արյունահեղությունը դադարեցնելու միակ հնարավոր տարբերակը տեսնում եմ Իրանի կողմից այնպիսի զսպիչ գործողությունների դիմելը, որոնք ռազմական ճանապարհով վերջնական հաղթանակի հասնելու կողմերի հույսերը կնվազեցնեն՝ ստիպելով գնալ բանակցությունների: Մյուսը` ի դեմս ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից կոալիցիա ձեւավորելու փորձերի, հասնել նրան, որ Չինաստանը վճռական դեր ստանձնի, ինչը կբարձրացնի հակամարտության գինը:

– Զուգահեռաբար, ԱՄՆ նախագահը պնդում է, որ գրեթե ոչնչացվել են Իրանի ռազմական ներուժը, նավատորմը եւ այլն, մինչդեռ Իրանը պնդում է, թե պատրաստ է համարժեք արձագանքել ցանկացած ագրեսիայի։ Իրականում, դիվանագիտական եւ հրապարակային հավաստիացումներից զատ, որքանո՞վ է ԻԻՀ-ն ունակ դիմակայել իր դեմ շարունակվող ռազմական արշավին, մանավանդ որ տարածաշրջանից մի քանի երկիր կարծես ներքաշվում է Իրանի դեմ պատերազմին․ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ այլն։

– Խնդիրն այն է, որ Իրանն այս հակամարտությունն ընկալում է որպես գոյաբանական, հետեւաբար կարծում եմ, որ նրանք պատրաստ են ցանկացած ծայրահեղ քայլի դիմել: Եթե հավելենք նաեւ շիական վարդապետության հիմքում իմամ Հուսեյնի կերպարի պաշտամունքը, որը հանուն հավատի նահատակության մեսիջ է, ապա կարծում եմ, որ ամեն հնարավոր ձեւով կփորձեն պայքարել: Սա նաեւ չի նշանակում, թե տեխնոլոգիական առումով Իրանն ունի գերակայություն, սակայն իր ստացած էժան տեխնոլոգիաներն ընձեռում են հնարավորություն՝ երկարատեւ պայքարելու:

– ԱՄՆ առանցքային հրամանատարներից մեկը պնդում է՝ պատրաստ են պատերազմը կանգնեցնել հենց հիմա, եթե Իրանը դադարի հարձակումները։ Իսրայելի վարչապետը եւս հայտարարեց, թե պատերազմը կարող է ավելի շուտ կանգնել, քան մարդիկ կարծում են։ Ձեր կանխատեսմամբ, պատերազմի ավարտը մո՞տ է։

– Պատերազմի ավարտի առումով ամեն ինչ կախված է նրանից, թե կողմերի համար պատերազմի շարունակման նպատակահարմարությունը որքանով է ամուր: Գոնե այս պահին ես կարծում եմ, որ դեռ կողմերը վերջնական կարգավորման պատրաստ չեն, ինչը նշանակում է, որ հակամարտությունը դեռ շարունակվելու միտում ունի, անկախ հայտարարություններից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿՀՎ տնօրենը հանդիպե՞լ է Պուտինի հետ․ Կրեմլի պարզաբանումը

ԿՀՎ տնօրենը հանդիպե՞լ է Պուտինի հետ․ Կրեմլի պարզաբանումը Wed, 26 Aug 2026 10:30:22 +0400 Կենտրոնական…

3 րոպե ago

«Հրապարակ»․ Քոչարյանի դեմ անձնական շեղվածություն, ՌԴ-ի հարցը եւ Ադրբեջանի պահանջները

«Հրապարակ»․ Քոչարյանի դեմ անձնական շեղվածություն, ՌԴ-ի հարցը եւ Ադրբեջանի պահանջները Wed, 26 Aug 2026 10:15:59…

17 րոպե ago

15 նորածին է մահացել․ հրդեհ՝ Պակիստանի հիվանդանոցում

15 նորածին է մահացել․ հրդեհ՝ Պակիստանի հիվանդանոցում Wed, 26 Aug 2026 10:00:24 +0400 Պակիստանի մայրաքաղաք…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Օնլայն խաղերի, թղթախաղերի ու թմրանյութի օգտագործման դեպքեր կան բանակում

«Հրապարակ»․ Օնլայն խաղերի, թղթախաղերի ու թմրանյութի օգտագործման դեպքեր կան բանակում Wed, 26 Aug 2026 09:45:34…

48 րոպե ago

Վրաստանում քաղաքական կյանքը հետաքրքիր զարգացումներ է ապրում

Վրաստանում քաղաքական կյանքը հետաքրքիր զարգացումներ է ապրում Wed, 26 Aug 2026 09:30:53 +0400 Վրաստանի նախկին…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Համայնքապետը տաղ է ձոնել` Սուրեն Պապիկյանին նվիրված

«Հրապարակ»․ Համայնքապետը տաղ է ձոնել` Սուրեն Պապիկյանին նվիրված Wed, 26 Aug 2026 09:15:11 +0400 Վերջին…

1 ժամ ago