140 մլն եվրոյի պատմությո՞ւն, թե՞ հերթական մանիպուլյացիա. ինչ էր անում Մարթա Կոսը Գյումրիում

140 մլն եվրոյի պատմությո՞ւն, թե՞ հերթական մանիպուլյացիա. ինչ էր անում Մարթա Կոսը Գյումրիում

Fri, 27 Mar 2026 14:45:13 +0400


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի` նախորդ շաբաթ Գյումրի կատարած այցը, որը պաշտոնապես ներկայացվում էր որպես շփումների ու քննարկումների փուլ, ավարտվեց տեղեկատվական հակասություններով։

Կոսը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզում, այդ թվում՝ Շիրակի պետական համալսարանում, որտեղ շփվել է ուսանողների և դասախոսների հետ։ Նրան հատկապես մեծ ոգևորությամբ ընդունել են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և բուհի իշխանամետ ռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Պաշտոնական մակարդակում այցը ներկայացվում էր որպես Հայաստան–ԵՄ համագործակցության խորացման հերթական քայլ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տարբեր ոլորտներում աջակցության ծրագրերի քննարկում։
Սակայն զուգահեռաբար տեղեկատվական դաշտում սկսեցին շրջանառվել այլ բնույթի պնդումներ։

Մասնավորապես՝ որոշ շրջանակներ պնդեցին, թե Կոսը հանդիպումների ընթացքում խոսել է Հայաստանի համար նախատեսվող շուրջ 140 մլն եվրոյի աջակցության մասին՝ այն կապելով «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» հետ։ Ընդ որում՝ այս ձևակերպումը ևս տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց՝ սկսած տեղեկատվական անվտանգության ծրագրերից մինչև ներքաղաքական գործընթացների վրա հնարավոր ազդեցության ենթադրություններ։ Արդյունքում առաջ եկան մի շարք հարցեր ու կասկածներ․ արդյո՞ք նման ֆինանսավորման թեման իսկապես քննարկվել է, եթե այո՝ ինչ կոնկրետ ծրագրերի շրջանակում, և ամենակարևորը՝ ինչ է իրականում նկատի ունեցել եվրոպացի պաշտոնյան «հիբրիդային սպառնալիքներ» ասելով։

Միաժամանակ նկատենք, որ ինչպես պատմեցին հանդիպման մասնակիցները, Գյումրիում այցը ուղեկցվել է նաև ոչ ֆորմալ մթնոլորտով՝ տեղական հումորով ու սարկազմով, ինչը ևս տարբեր կերպ է մեկնաբանվել՝ ոմանց համար որպես քաղաքային կոլորիտ, մյուսների համար՝ որպես վերաբերմունք։ Օրինակ՝ տիկին Կոսը պատմել է, որ իրեն խորհուրդ են տվել` գյումրեցիներին հանդիպելիս ասի` փող չկա, չունեն, մինչդեռ ինքը հակառակն է արել, ասել է` փող կա։

Ուշագրավ է, որ եվրոպացի պաշտոնյան մինչ Գյումրի ժամանելը հասցրել էր լինել Շիրակի մարզի մի շարք համայնքներում, որտեղ շիրակցիներին խոստացել է լուծել Եվրոպա մուտքի վիզայի ազատականացման հարցը, որով հայերն ավելի կմոտենան Եվրոպային։
Ինչև, եվրոպացի պաշտոնյան եկավ և գնաց, իսկ գյումրեցիների համար այդպես էլ մինչև վերջ պարզ չդարձավ՝ ինչ էր իրականում հետապնդում այս այցը, և ամենակարևորը՝ ինչ ենթատեքստում պետք է այն ընկալել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրել Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրել Իրանի դեմ պատերազմում Fri, 27 Mar 2026 17:00:36 +0400 ԱՄՆ-ն…

10 րոպե ago

Պուտինը Նիկոլին՝ «а я здесь причём»

Պուտինը Նիկոլին՝ «а я здесь причём» Fri, 27 Mar 2026 16:45:16 +0400 Փաշինյանի խոստովանությունից հետո,…

25 րոպե ago

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն․ Գագիկ Ծառուկյան Fri, 27 Mar 2026 16:36:40 +0400 Գյուղատնտեսությունը՝ որպես…

33 րոպե ago

Պակիստան-Աֆղանստան կոնֆլիկտը սրվել է․ զոհեր կան

Պակիստան-Աֆղանստան կոնֆլիկտը սրվել է․ զոհեր կան Fri, 27 Mar 2026 16:30:53 +0400 Պակիստանի և Աֆղանստանի…

39 րոպե ago

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի Սարգսյան

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի Սարգսյան Fri, 27 Mar 2026 16:21:23…

49 րոպե ago

Արտահերթ համագումարում ընտրվել եմ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ

Արտահերթ համագումարում ընտրվել եմ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Fri, 27 Mar 2026 16:17:51 +0400 Հարգելի…

52 րոպե ago