Հորդորում ենք խուճապի չմատնվել. ՆԳՆ

Հորդորում ենք խուճապի չմատնվել. ՆԳՆ

Fri, 27 Mar 2026 15:04:22 +0400


ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ժամը 14։30-ի դրությամբ.
Մարտի 27-ի՝ ժամը 14։30-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։

Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով փողոցը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից փակվել է։

Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. Հայտարարվել է «1 ԲԻՍ»

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» Thu, 02 Apr 2026 20:40:36 +0400…

5 րոպե ago

Թրամփի հայտարարությունից հետո ՆԱՏՕ-ն հայտնվել է բարդ իրավիճակում

Թրամփի հայտարարությունից հետո ՆԱՏՕ-ն հայտնվել է բարդ իրավիճակում Thu, 02 Apr 2026 20:30:02 +0400 ԱՄՆ…

16 րոպե ago

Փաշինյանը 2023 թվականից ի վեր չի այցելում Եռաբլուր

Փաշինյանը 2023 թվականից ի վեր չի այցելում Եռաբլուր Thu, 02 Apr 2026 20:23:00 +0400 Փաշինյանը…

23 րոպե ago

ԱՄՆ-ՆԱՏՕ «ապահարզան». Հայաստանը մտածելու բան ունի

ԱՄՆ-ՆԱՏՕ «ապահարզան». Հայաստանը մտածելու բան ունի Thu, 02 Apr 2026 20:15:30 +0400 Վերջին օրերին ավելի…

30 րոպե ago

Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իրենց դերը խաղացին

Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իրենց դերը խաղացին Thu, 02 Apr 2026 20:09:02 +0400 Մոսկվայում…

37 րոպե ago

Սպառնացել է սպանել նախագահին

Սպառնացել է սպանել նախագահին Thu, 02 Apr 2026 20:00:22 +0400 Միացյալ Նահանգներում Հետաքննությունների դաշնային բյուրոն…

45 րոպե ago