Նոր զարգացումներ՝ Ալեն Սիմոնյանի ու քաղաքացու միջև տեղի ունեցած հայհոյանքներով միջադեպից
Fri, 27 Mar 2026 17:23:00 +0400
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի հարևանությամբ, հնչել են փոխադարձ հայհոյանքներ:
Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսվում է այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ։
Միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, այնուհետև երեկոյան նրանց ազատ էին արձակել։
«Հրապարակ»-ին ոստիկանությունից հայտնեցին․ «Մարտի 26-ին Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե»։