Ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած»․ Հակոբ Բադալյան

Ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած»․ Հակոբ Բադալյան

Fri, 27 Mar 2026 20:15:52 +0400


«Նիկոլ Փաշինյանն ասում է, թե միֆ է, որ արցախցիները կռվել են մինչեւ վերջ:

Իհարկե հետո «երեսը չի բռնում» փախնելու համար մեղադրել բոլորին, եւ մեղադրում է «արցախյան էլիտային»: Ընդ որում, արցախյան էլիտայի որեւէ մի ներկայացուցիչ, որը ոչ մի այլ ներկայացուցչից «պակաս փախած» չէ, բայց ընդունել է Փաշինյանի «օրենքը», միանգամայն բարեհաջող տեղավորվել է նրա կառավարման համակարգում: Եթե որեւէ մեկն ընդունում է այդ «օրենքը», նա այլեւս «չփախած» է:

Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած», իսկ արդեն թերեւս՝ «փախած ստալինական»:

Իսկ իրապես փախնողներ եղե՞լ են: Իսկ որտե՞ղ դրանք չկան: Մոռացել էի՝ Ուկրաինայում:

Օրինակ արցախյան էլիտային Նիկոլ Փաշինյանի հետ «ունիսոն» դատափետողներին ճնշող մեծամասնության համար մինչեւ վերջ կռվի «մոնումենտ» են ուկրաինացիները: Նրանք համոզված են, որ այնտեղ չկան փախչողներ, կոռումպացվածներ, գանձագողեր, եւ այլն:

Ինչու՞ ուրեմն՝ ուկրաինական էլիտան նրանց համար անբիծ է, իսկ արցախյան էլիտան՝ «փախած ստալինիստներ»:

Որովհետեւ այդ ամենի հիմքում իրապաշտ դատողությունը չէ, այլ օտարապաշտ կոնյուկտուրան:

Բայց, այս ամենում դա չէ կարեւորը: Այստեղ կա մեկ այլ հիմնարար հարց, որի մասին պետք է խորհել: Գուցե հնչի տարօրինակ, բայց Նիկոլ Փաշինյանը իր այդ նարատիվներով ըստ էության թե իրեն է այսպես ասած փրկում, թե ծառայություն մատուցում արցախյան էլիտային՝ բոլոր ժամանակների:

Այստեղ կասեմ մի բան, որը գուցե տրենդային եւ դուրեկան չէ, բայց ես երբեք չեմ ասում այն, ինչի համար լայք կամ ծափ եմ հավաքելու:

Նիկոլ Փաշինյանը իր այս նենգափոխ դիսկուրսով լղոզում է պատասխանատվություն հասկացությանն առնչվող ամեն ինչ: Այդ թվում լղոզում է ոչ միայն իր, այլ նաեւ՝ այո, արցախյան էլիտայի կամ էլիտաների պատասխանատվության հարցը: Նենգափոխումներով ստեղծելով ծայրահեղ իռացիոնալ բեվեռացվածության իրավիճակ, նա միջին հանրագումարում բերում է մի պատկերի, երբ հանրությունը պարզապես կենտրոնանում է այդ զազրելի նենգափոխումներից պաշտպանելու պարզ, մարդկային, բարոյական խնդրի վրա:

Իսկ Նիկոլ Փաշինյանը արդեն վաղուց մի քաղաքական դրության մեջ է, որ իրեն բոլորովին չի հետաքրքրում այդ պատմության անբարո կողմ լինելը: Իրեն հետաքրքրող գլխավորը՝ պատասխանատվության վերաբերյալ իրական քննարկումներ թույլ չտալն է: Որովհետեւ նա գիտե, որ այդ դեպքում անառարկելիորեն հայտնվելու է գլխավոր պատասխանատուի՝ ոչ շահեկան կողմում:

Թեկուզ սեփական ատելիության գնով հասնել արցախյան էլիտայի հանդեպ հանրության համակրանքի անշեղ աճին, միայն թե թույլ չտալ, որ հանրությունը գնա պատասխանատվությանը վերաբերող առարկայական հարցերի պատասխաններին հասնելու ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանն իրականում գիտե հաշվել: Այլ հարց է, թե նա ինչն է հաշվում եւ ինչի համար»:

Քաղաքագետ Հակոբ Բադալյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում բենզինի լուրջ դեֆիցիտ է

Ռուսաստանում բենզինի լուրջ դեֆիցիտ է Sat, 04 Jul 2026 15:00:42 +0400 Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի իշխանությունները…

8 րոպե ago

Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է

Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է Sat,…

15 րոպե ago

Իջեւանցի գործարարը արձան է ֆինանսավորում, Աննա Հակոբյանին է փոխառություն տալիս

Իջեւանցի գործարարը արձան է ֆինանսավորում, Աննա Հակոբյանին է փոխառություն տալիս Sat, 04 Jul 2026 14:45:34…

24 րոպե ago

Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել

Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել Sat, 04 Jul…

38 րոպե ago

GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է

GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է Sat, 04 Jul 2026 14:15:06 +0400 2020 թվականի պատերազմից…

54 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը Իրանում սովորե՞ց հոգևոր առաջնորդին մեծարելու դասը

Նիկոլ Փաշինյանը Իրանում սովորե՞ց հոգևոր առաջնորդին մեծարելու դասը Sat, 04 Jul 2026 14:00:16 +0400 Կառավարության…

1 ժամ ago