Երկուշաբթի , 30 Մարտի 2026

«Բուշեր» ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել․ ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը

«Բուշեր» ատոմակայանը կրկին հարձակման է ենթարկվել․ ՄԱԳԱՏԷ-ի արձագանքը

Sat, 28 Mar 2026 11:07:55 +0400


Իսրայելն ու ԱՄՆ-ն կրկին հարձակվել են Իրանի «Բուշեր» ատոմակայանի վրա, հարված է հասցվել կայանի տարածքին, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել Է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը X սոցիալական ցանցում:

ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին տեղեկացրել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է հարձակման մասին:
«Ռեակտորի վնաս և ճառագայթման արտանետում չի գրանցվել», – նշել է գործակալությունը` հավելելով, որ սա վերջին 10 օրվա ընթացքում երրորդ նման հարձակումն է:

ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զինվորականներին կրկին հորդորել է զսպվածություն դրսևորել միջուկային վթարի վտանգից խուսափելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ հարվածաշարի 86-րդ ալիքը․ ի՞նչ է հայտնում ԻՀՊԿ-ն

Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ հարվածաշարի 86-րդ ալիքը․ ի՞նչ է հայտնում ԻՀՊԿ-ն Sun, 29 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով