Արդարացված Աշխեն Ալեքսանյանի վճիռը փոփոխվել է. ինչ է կատարվել

Արդարացված Աշխեն Ալեքսանյանի վճիռը փոփոխվել է. ինչ է կատարվել

Sat, 28 Mar 2026 12:10:48 +0400


Երեկ գրել էինք, որ լրտեսության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանը արդարացվել է։ ԲԴԽ֊ից այսօր մեզ հայտնում են, որ որոշումը փոփոխվել է.

Մամուլում և սոցցանցերում տարածված տեղեկատվությունը տարածվում է հատվածաբար, ուստի տեղեկատվության ամբողջականության համար հայտնում եմ, որ Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ։ Հիշեցնե, որ նիստը դռնփակ էր և Աշխեն Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2026 թվականի մարտի 27-ին դռնփակ դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Աշխեն Մնացականի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), կայացրել է մեղադրական վերդիկտ, որով գտել է, որ ապացուցված է մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքը կատարելու մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով»։

Այսպիսով, Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։

Մեղադրական վերդիկտ կայացվելու պայմաններում մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ

Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ Tue, 27 Oct 2026 21:00:33 +0400 Ռուսաստանը քննարկում է…

8 րոպե ago

Իսրայելում կրքերը լարված են․ խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում կրքերը լարված են․ խորհրդարանական ընտրություններ են Tue, 27 Oct 2026 20:30:52 +0400 Իսրայելի վարչապետ…

38 րոպե ago

Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից. Սոնա Շահգելդյան

Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից. Սոնա Շահգելդյան Tue, 27 Oct 2026 20:23:58 +0400 «Հիմա…

45 րոպե ago

Սկանդալ՝ Apple-ում․ ի՞նչ է կատարվում նոր iPhone-ի հետ

Սկանդալ՝ Apple-ում․ ի՞նչ է կատարվում նոր iPhone-ի հետ Tue, 27 Oct 2026 20:15:30 +0400 Apple-ի…

53 րոպե ago

Ձեր ընտրությունը ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է

Ձեր ընտրությունը ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է Tue, 27 Oct 2026 19:45:53 +0400…

1 ժամ ago

Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ

Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ Tue, 27 Oct 2026 19:30:51 +0400 Ուկրաինայի դաշնակիցները…

2 ժամ ago