Միքայել Մարգարյանին տանում են տնային կալանքի
Sat, 28 Mar 2026 13:30:52 +0400

Մարտի 26-ին Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Հիշեցնենք՝ մարտի 26-ին ԱԺ-ի մոտ աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը քաղաքացուն անվանել էր «արա», ապա ի պատասխան դրա հայհոյանքներ ստացել, ինչից հետո պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն համարժեք պատասխանել էր:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։ Միքայել Մարգարյանի փաստաբանը «Հրապարակին» հայտնեց, որ վերջինիս տանում են տնային կալանքի։ Փաստաբանի խոսքով՝ դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է, մոտ մեկ ժամից կլինի որոշում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր