Լոպեսի համերգի շնորհիվ է, որ թոշակները բարձրացրինք. Փաշինյան

Լոպեսի համերգի շնորհիվ է, որ թոշակները բարձրացրինք. Փաշինյան

Sat, 28 Mar 2026 13:50:36 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ կրկին շրջել է Երևանում՝ փորձելով հանրության հետ շփումների միջոցով ստեղծել ավելի «դրական» մթնոլորտ և ցույց տալ։

Նրա նախորդ երևանյան շրջայցը, որը բավականին ձախողված էր և ուղեկցվել էր տհաճ տեսարաններով ու լարված միջադեպերով, կարծես չի մոռացվել իշխանական թիմի կողմից։ Այդ ֆոնին այսօրվա այցը ընկալվում է որպես նոր փորձ՝ փոխելու հանրային տպավորությունը։

Շրջայցի ընթացքում Փաշինյանն այս անգամ մետրոյի փոխարեն ավտոբուս է նստել, փորձել զրուցել քաղաքացիների հետ։ Մի կնոջ կողմից հնչած դժգոհությանը, թե աղքատ երկրի պայմաններում չափազանց շատ ծախսեր են արվում և ինչ է կատարվում երկրում, նա պատասխանել է՝ հիշատակելով ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը՝ այն ներկայացնելով որպես դրական տնտեսական ազդեցություն ունեցող միջոցառում։Փաշինյանն այդ ընթացքում քաղաքացու դժգոհությանը պատասխանել է, որ Լոպեսի համերգը նպաստել է թոշակների բարձրացմանը։ «Լոպեսի համերգի շնորհիվ է նաեւ, որ թոշակները բարձրացրինք»,֊ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե հայոց պետության ղեկավարը լիներ …

Եթե հայոց պետության ղեկավարը լիներ … Fri, 27 Mar 2026 21:15:50 +0400 Երկու մեջբերում (https://hraparak.am/am/post/bbea9b49fff3f53dec8df3e2eaeb3252) …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով