Ինչքա՞ն կարելի է դիմանալ. քաղաքացին` Փաշինյանին
Sat, 28 Mar 2026 16:33:53 +0400

Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին շրջայց է կատարել Երևանում՝ շփվելով քաղաքացիների հետ։ Շրջայցի ընթացքում մի շարք վայրերում նա լսել է քաղաքացիների դժգոհություններն ու սոցիալ-տնտեսական խնդիրների մասին բարձրացվող բողոքները։
Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանդիպման ժամանակ վարագույրների խանութի սեփականատեր քաղաքացին ուղղակիորեն դիմեց նրան՝ նշելով, որ երկրում տնտեսական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով՝ մարդիկ դժվարությամբ են աշխատում, գործ չկա, իսկ հարկային և կենցաղային ծախսերը զգալիորեն ծանրացնում են փոքր բիզնեսի վիճակը։ Քաղաքացին ուղղակի հարց ուղղեց Փաշինյանին. «Ինչքա՞ն կարելի է դիմանալ այս պայմաններին»։
Նշենք, որ Փաշինյանի այսօրվա այցը տեղի է ունենում այն ֆոնին, երբ նախորդ շաբաթ Երևանում նրա իրականացրած շրջայցը բավականին լարված մթնոլորտում էր անցել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր