Վենսն առաջատարն է
Sun, 29 Mar 2026 16:30:00 +0400

Մարտի 25-28-ին ԱՄՆ Տեխասի Դալաս քաղաքում տեղի ունեցած Պահպանողական քաղաքական գործողությունների կոնֆերանսը, մասնակիցների մեծամասնությամբ աջակցել է ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսի թեկնածությունը 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, որպես Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման Վենսին աջակցել է 1600 պատվիրակների 53 տոկոսը։ Երկրորդ տեղում եղել է Պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ 35 տոկոս։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր