Կոպտագույն սխալ էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ներողություն եմ խնդրում
Sun, 29 Mar 2026 18:55:00 +0400

Վաղարշապատ համայնքում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, հայտնելով, որ այդ որոշման համար զղջում և ներողություն է խնդրում։
«Քաղաքական հայտարարություն
Հարգելի հայրենակիցներ,
Վաղարշապատ խոշորացված համայնքի հարգելի համաքաղաքացիներ ,
Համարում եւ արձանագրում եմ,որ իմ քաղաքական գործունեության կոպտագույն սխալներից մեկը եղել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ինչի համար ներողություն եմ խնդրում, քանի որ բախումը գաղափարական, ներքաղաքական եւ արժեքային է , իսկ դա ինձ համար ավելի ցավալի է, քան եթե խնդիրը լիներ անձնական /ներանձնային տիրույթում ։
«Հանրապետություն» կուսակցությանը , նրա նախագահին, թիմակիցներին , համակիրներին հորդորում եմ ինձ անգամ չարձագանքել ,որեւէ մեկնաբանություն ասվածին չտալ , քանի որ հայ հանրությանը ավելի շատ հետաքրքրում է հետեւյալ հարցի պատասխանը `
Ի՞նչ քաղաքական մոտիվացիա եւ հիմքեր են իրենք ` արեւմտամետ -լիբերալ ուժ հանդիսանալով ունեցել , որ սույն թվականի մարտի 28-ին քաղաքական համագործակցություն են սկսել հանրությանը գրեթե անծանոթ «Արժանապատվություն» պահպանողական նախաձեռնության հետ , որի նախագահը հանդիսանում է /էր Գագիկ Ծառուկյանի օգնականը, (որը հայտնի է իր բելառուսամետ /ռուսամետ քաղաքական հայացքներով ), որի նախագահը 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում եղել է ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկը ,որի նախագահը հանդիսանում է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախկին նախագահը։
Ինչպես նաեւ կայացրել եմ ներքին որոշում `այսուհետեւ հիմնականում ապավինել իմ ժողովրդի `ինձ տված խորհուրդներին ու հորդորներին, որովհետեւ պարզվեց, որ իրենք ճիշտ էին, ես `սխալ …
Նշենք, որ Հարություն Մկրտչյանը «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր Վաղարշապատ համայնքում, որն անցողիկ շեմը չհաղթահարեց:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր