Երեքշաբթի , 31 Մարտի 2026

Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ հարվածաշարի 86-րդ ալիքը․ ի՞նչ է հայտնում ԻՀՊԿ-ն

Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ հարվածաշարի 86-րդ ալիքը․ ի՞նչ է հայտնում ԻՀՊԿ-ն

Sun, 29 Mar 2026 23:15:04 +0400


Իրանի զինված ուժերն իրականացրել են «Ճշմարիտ խոստում 4» գործողության 86-րդ ալիքը՝ հարձակվելով ամերիկյան բազաներում գտնվող ենթակառուցվածքների և զինապահեստների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իսրայելի զորքերի և Իրանի կառավարությանը ընդդիմադիր «Կոմալա» կուսակցության դիրքերի վրա: Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։

«Այս գործողության առաջին փուլում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարված են հասցվել օպերատիվ ենթակառուցվածքներին (որոնք կապված են ՌՕՈւ-ի հետ – խմբ.) և ԱԹՍ-ների, ինչպես նաև ամերիկյան «Վիկտորիա», «Արիֆջան» և «Փրինս Սուլթան» բազաների զենքի պահեստներին», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ի տեղեկություններով՝ գործողության հաջորդ փուլերի ընթացքում հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի կառավարությանը ընդդիմադիր «Կոմալա» կուսակցության դիրքերը իսրայելական Արադում, Նեգևում, Թել Ավիվում և իրաքյան Էրբիլում, ԱՄԷ-ում ամերիկյան Ալ Դաֆրա ռազմաբազան և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը Իրանի դեմ, բայց․․

Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը Իրանի դեմ, բայց․․ Tue, 31 Mar 2026 11:00:26 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով