Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը

Mon, 30 Mar 2026 10:12:07 +0400


Երեկվա միջադեպը կարիք ունի ավելի խորքային քննարկման։ Սա տեղավորվում է «ամեն օր՝ ավելի այլանդակ բան» իշխանության մարտավարության մեջ։

Մարդիկ հոծ բազմությամբ եկել էին տոնական պատարագի, շատ սիրուն եկեղեցական տոնի։ Նրանք այդ օրը ոչ մի այլ բան, քան պատարագը, աղոթքը, հաղորդությունը, չէին պլանավորել։

Ու հանկարծ ներս է մտնում մեկը, ով երկար ժամանակ է՝ վիրավորում է նրանց հոգևոր արժեքները, սրբությունները։ Ակնհայտ է, որ պետք է լիներ էմոցիոնալ ռեակցիա, չկառավարվող էմոցիաներ։

Մեկը, որն իր իշխանախմբի հետ միասին ծաղրում ու վիրավորում է Ամենայն հայոց Կաթողիկոսին։ Եկեղեցում պատարագին ներկա մարդկանց համար Վեհափառը սրբություն է։ Գալիս է մեկը, որը շինծու մեղադրանքներով կալանավորել է բարձրաստիճան հոգևորականների, որոնք այս մարդկանց համար կարևոր հեղինակություններ են։

Հատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։ Հատուկ եկել է՝ իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարագի էին եկել։
Եկել է՝ մարդկանց վատություն անելո՞ւ։ Եկել է տոնը փչացնելո՞ւ։ Եկել է մթնոլորտը հերթական անգամ թունավորելո՞ւ։

Երբ ինքն ու իր «մի քանիսը» ծաղրում են ընդդիմության հիմնական դերակատարներին, հաստատ գիտի, չէ՞, որ նրանք ունեն շատ մեծ ընտրազանգված, և հարյուր հազարավոր քաղաքացիների համար նրանք հեղինակություններ են։ Ինքը գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ հարյուր հազարներին։ Դրանից հետո ի՞նչ ռեակցիա է սպասում։

Նույն տրամաբանությամբ, ընդդիմության լիդերներին կոպիտ վիրավորելուց հետո, կարող է վեր կենալ գնալ նրանց հանրահավաքին կամ համագումարին՝ իբր խաղաղ մասնակցելու։

Մենք սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Պետք է միասնական դիրքորոշում լինի՝ ինչպես վերաբերվել անկոչ հյուրին։
Հնարավոր չէ որևէ ընտանիքի անդամներին հրապարակայնորեն վիրավորելուց հետո գնալ խցկվել նրանց ընտանեկան միջոցառմանը։

Ո՞րն է նպատակը, ի վերջո։ Սադրա՞նքը։ Բոլոր տոներն ու ծեսերը պիտի փչացնի՞։ Միայն իր ավտոբուսո՞ւմ պիտի լինի ուրախություն։ «Ուրախ ավտոբուս» ձևակերպումը, որպես սարկաստիկ, գուցե լավն է, ստացված է, բայց այն վերածվում է «այլանդակ ավտոբուսի», որը շատ վտանգավոր է։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին

Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին Thu, 10 Sep…

12 րոպե ago

ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Խաչատրյանին դրեցին «աձյալի» մեջ, բարձրացրին վերև

ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Խաչատրյանին դրեցին «աձյալի» մեջ, բարձրացրին վերև Thu, 10 Sep 2026 13:55:05 +0400…

16 րոպե ago

«Հրապարակ». Նուբարաշենը, որ 10 հազար բնակիչ ունի, կարող է ունենալ թաղապետ, Սարի թաղը, որ 25 հազար բնակիչ ունի` ո՞չ

«Հրապարակ». Նուբարաշենը, որ 10 հազար բնակիչ ունի, կարող է ունենալ թաղապետ, Սարի թաղը, որ 25…

25 րոպե ago

Ռուսնե՞րն են հարձակվել․ Օդեսայի մոտ ադրբեջանցիներ են զոհվել

Ռուսնե՞րն են հարձակվել․ Օդեսայի մոտ ադրբեջանցիներ են զոհվել Thu, 10 Sep 2026 13:30:53 +0400 Սև…

40 րոպե ago

«Հրապարակ». Վարչական ղեկավարը մանկապարտեզներին սնունդ է մատակարարել

«Հրապարակ». Վարչական ղեկավարը մանկապարտեզներին սնունդ է մատակարարել Thu, 10 Sep 2026 13:15:02 +0400 Մեր տեղեկություններով,…

56 րոպե ago

Սոչիի սարսափելի գիշերը․ Ուկրաինան ավերիչ հարված է հասցրել

Սոչիի սարսափելի գիշերը․ Ուկրաինան ավերիչ հարված է հասցրել Thu, 10 Sep 2026 13:08:30 +0400 Սոչիի…

1 ժամ ago