Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը

Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը

Mon, 30 Mar 2026 13:45:26 +0400


Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ ահավոր լարվում, երբ սրանք փորձում են իրենց «դեղին զնաչոկ» պարտադրել։ Որովհետև մարդիկ հիմար չեն՝ զգում են կեղծիքը։ Խոսքն արդեն վաղուց «դեղին զնաչոկ»-ի մասին չէ։

Խոսքն իշխանության նկատմամբ խորքային մերժման մասին է, այն իշխանության, որը կորցրել է կապը ժողովրդի, պատմության և տարրական պատասխանատվության զգացման հետ։ Մարդիկ տեսնում են՝ իրենց առջև կանգնած են ոչ թե ազգային-պետաիսն գաղափարի կրողներ, այլ ցինիկ «համամարդկայիններ», որոնց համար չկա ոչ սրբություն, ոչ սահման, ոչ Հայրենիք, ոչ հիշողություն, ոչ ամոթ, ոչ «աբուռ»։

Այս իշխանությունը ոչ թե լոկ սխալվում է՝ այս իշխանությունը շատ հետևողականորեն, համակարգված կերպով զրոյացնում է մարդկային գիտակցության կարևորագույն իմաստները՝ հիշողություն, պատմություն, պատիվ, արժանապատվություն։
Այն, ինչի վրա կանգնած է ազգը, նրանց համար դատարկ հնչյուն է։

Ահա թե ինչու Հայրենիքը «պետությամբ» փոխարինելու փորձն առաջացնում է մարդկանց մոտ տոտալ մերժում։ Թեև Պետությունն ու Հայրենիքն անբաժանելի են, սակայն Փաշինյանն ու իր թիմն անում են հենց հակառակը՝ պատառոտելով մարդկանց գիտակցությունը՝ հակադրելով Հայրենիքն ու Պետությունը։

Որովհետև Հայրենիքը պարզապես ցուցանակ կամ տարածք չէ։

Դա երջանկություն է, անվտանգություն, ծնունդ, սեր, երջանկություն, հիշողություն, արժանապատվություն, պայքար, հանդարտություն, համերաշխություն և պատիվ։

Իսկ «փավշյա պետությունը» նրանց ընկալմամբ անսահման ապարատ է, որի միջոցով կարելի է ստանալ արտոնություններ, ռեսուրսներ և հարմարավետ կյանք՝ նեղ թավշյա «ընտրյալների» համար։

Նրանք փորձում են տարանջատել այն, ինչն իր բնույթով անբաժանելի է։ Սեպ խրել Հայրենիքի և Պետության միջև։ Բայց նորմալ մարդու համար դա մեկ ամբողջություն է։ Դա տեսություն չէ, դա ներքին հենարան է։
Փաշինյանական իշխանության համար Պետությունը միայն գործիք է։
Ժողովրդի համար Պետությունը Սրբություն է։
Ահա այստեղ է ամբողջ հակասությունը։
Մարդիկ չեն մերժում Պետությունը խորհրդանշող կրծքանշանը։
Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը:
Որովհետև նրանք զգում են՝ ագրեսիվ նախընտրական ակցիաների հետևում թաքնված են վտանգ, արհավիրք, դատարկություն, ցինիզմ և սառը հաշվարկ։
Հայրենիքի համար թափված կարմիր արյունը հնարավոր չէ փոխարինել դեղին «զնաչոկով»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ռուսական տներ»՝ Արտաշատում և Աշտարակում․ ռուս-գերմանական սկանդալի հետքերով

«Ռուսական տներ»՝ Արտաշատում և Աշտարակում․ ռուս-գերմանական սկանդալի հետքերով Tue, 08 Sep 2026 14:30:55 +0400 «Ռուսական…

11 րոպե ago

Գյումրին դիմավորեց լեգենդին․ Էմմիյանի գավաթում փայլեցին ուկրաինացիները

Գյումրին դիմավորեց լեգենդին․ Էմմիյանի գավաթում փայլեցին ուկրաինացիները Tue, 08 Sep 2026 14:15:54 +0400 Գյումրու քաղաքային…

26 րոպե ago

Լավրովը՝ բանաստե՞ղծ․ խոստովանել է, թե ում համար է գրում

Լավրովը՝ բանաստե՞ղծ․ խոստովանել է, թե ում համար է գրում Tue, 08 Sep 2026 14:00:26 +0400…

42 րոպե ago

Ինչի՞ նեղացար, Ավինյա՛ն, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագե՛տ բեր, անգրագե՛տ եք. Զարոկյան

Ինչի՞ նեղացար, Ավինյա՛ն, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագե՛տ բեր, անգրագե՛տ եք. Զարոկյան Tue, 08 Sep 2026…

47 րոպե ago

Հո Աֆղանստանո՞ւմ չենք, թող իշխանությունը ավտոմատով գա ավագանու նիստին, քիթս կոտրեցին. Տեր-Եսայան

Հո Աֆղանստանո՞ւմ չենք, թող իշխանությունը ավտոմատով գա ավագանու նիստին, քիթս կոտրեցին. Տեր-Եսայան Tue, 08 Sep…

48 րոպե ago

Բոքսի ռինգ ա դարձել ավագանու նիստերի դահլիճը, թույլ չտաք քիթներդ խոթեք մեր աշխատանքների մեջ

Բոքսի ռինգ ա դարձել ավագանու նիստերի դահլիճը, թույլ չտաք քիթներդ խոթեք մեր աշխատանքների մեջ Tue,…

49 րոպե ago