Իմ տղաների առողջությունը խաթարված է. ձերբակալվածների մայր

Իմ տղաների առողջությունը խաթարված է. ձերբակալվածների մայր

Mon, 30 Mar 2026 15:30:55 +0400


Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի թիկնապահները նախ քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո ոստիկաններն ուժով երկու քաղաքացու էին բերման ենթարկել եկեղեցու տարածքից։ Հետո պարզվեց, որ նրանք զույգ եղբայրներ են, որոնք ամիսներ առաջ են չափահաս դարձել՝ ընդամենը 18 տարեկան են: Սովորում են ավագ դպրոցում՝ գերազանց առաջադիմությամբ: Դավիթ և Միքայել Մինասյանները տան միակ երեխաներն են, Դավիթը վերջերս է ենթարկվել ծանր վիրահատական միջամտության: Երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Ազգային ժողովի դիմաց Ալեն Սիմոնյանն էր բախվել մի քաղաքացու հետ, ինչի արդյունքում փոխադարձ հայհոյանքներ էին հնչել և քաղաքացու նկատմամբ տնային կալանք խափանման միջոց է ընտրվել: «Հրապարակը» զրուցել է երկվորյակ եղբայրների մոր` տիկին Գայանեի հետ:

– Տիկին Գայանե, կպատմե՞ք, թե ինչպես եղավ, ինչո՞ւ Ձեր որդիներն այդքան բարկացան վարչապետին տեսնելով, տեսախցիկները չեն ֆիքսել, թե Փաշինյանն ու իր թիկնապահները նախքան այդ ինչ են արել, գուցե հրե՞լ են Ձեզ, կամ, ասենք, մեկ ուրիշին, ինչից էլ տղաները բարկացել են:

– Հիմա մեր փաստաբանները կխոսեն: Ես էլ կխոսեմ ավելի մանրամասն, բայց նրանցից հետո: Միայն կարող եմ ասել, որ ես մայր եմ, ով ունի երկորյակ պարկեշտ տղաներ: Նրանք շատ պարկեշտ ու կիրթ տղաներ են, սովորում են Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, շատ կիրթ ու գրագետ երիտասարդներ են, պարզապես իմ տղաների առողջությունը շատ խաթարված է: Այդքանը կարող եմ ասել: Թե հիմա ով ինչ թեմաների մեջ է մեզ փորձում խառնել և ինչի համար, դա ամենաահավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ իմ ջահել երեխաների հետ:

– Իսկ ի՞նչ առողջական խնդիրներ ունեն տղաները, մեզ ասացին, որ լեղապարկն է վերջերս հեռացվել, դրա հե՞տ է կապված:

– Ոչ միայն լեղապարկի: Շատ տարբեր խնդիրներ ունեն, բայց դա անձնական հարց է, չեմ ուզում մանրամասնել: Ես կարդում եմ «Հրապարակ», հատկապես հավանում եմ Էդիկ Անդրեասյանի հոդվածները, սակայն ներող եղեք այլ բան չեմ կարող ասել:

– Ձեր որդիներին ՔՊ-ականներն անգամ Նաիրի Հունանյանի հետ են համեմատում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ:

– Դե պատկերացրեք՝ որպես մայր այսքան բան լսելով, ես ինչ եմ զգում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ

Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ Wed, 01 Apr 2026 21:30:52 +0400 Համաձայն դիվանագիտական կամ…

11 րոպե ago

Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից․ Պուտին

Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից․ Պուտին Wed, 01 Apr 2026 21:28:54 +0400…

13 րոպե ago

Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ

Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ Wed, 01…

16 րոպե ago

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք․ Պուտինը՝ Փաշինյանին

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք․ Պուտինը՝ Փաշինյանին Wed, 01 Apr 2026…

21 րոպե ago

Ինչպես դարձանք հավատացյալ

Ինչպես դարձանք հավատացյալ Wed, 01 Apr 2026 21:15:05 +0400 Մեր նրբանցքը նեղացավ, նեղ անցք դարձավ:…

26 րոպե ago

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի Wed, 01 Apr 2026 21:00:26 +0400 Եվրամիությունը պատրաստվում է տնտեսական մեծածավալ…

41 րոպե ago