Վիրավորել է Էրդողանին և հայտնվել իրավապահների թիրախում․ հնչեղ պատմություն
Mon, 30 Mar 2026 17:30:03 +0400

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելի դեմ։
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հայտարարության մեջ նշվում է, որ Օզելը մեղադրվում է Այդըն նահանգի Քուշադասը շրջանում անցկացված կուսակցության հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։
Ընդդիմադիր գործիչը Էրդողանի հսցեին ասել էր հետևյալը.
«Դու այս երկրում եղել ես վարչապետ, եղել ես նախագահ։ Կարող էիր պատմության մեջ մտնել որպես հաջողություններ ունեցած, ընտրություններ հաղթած վարչապետ ու նախագահ։ Նորից թեկնածու լինելը, եթե անգամ պարտվեիր, կրկին պատիվ էր։ Թեկնածու չլինելը և հետ քաշվելը՝ նույնպես։
Սակայն դու դրա փոխարեն նախընտրեցիր խունտայի ղեկավար դառնալը, հեղաշրջում անելն ու հեղաշրջման գլուխ կանգնելը։ Պատմության ընթացքում դու քո արած այս ամոթով ես ապրելու ու այդպես ես հիշվելու»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր