Սպառնում է ոչնչացնել Իրանը, եթե․․․
Mon, 30 Mar 2026 20:00:51 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք կոշտ պահանջներ է ներկայացրել Թեհրանին՝ սպառնալով հարվածել իրանական էլեկտրակայաններին, նավթահորերին և գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ կղզին, եթե պատերազմը դադարեցնելու բանակցությունները ձախողվեն։
Նա այս մասին հայտարարել է Truth Social-ում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ բանակցություններ է վարում ՆՈՐ, ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ՌԵԺԻՄԻ հետ՝ Իրանում մեր ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, բայց եթե որևէ պատճառով շուտով համաձայնության չհասնենք (չնայած, հավանաբար, կհասնենք), և եթե Հորմուզի նեղուցը անմիջապես «չբացվի բիզնեսի համար», մենք կավարտենք մեր «մնալը» Իրանում՝ ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին։
Սա կլինի հատուցում մեր բազմաթիվ զինվորների և այլոց համար, որոնց Իրանը սպանել և ոչնչացրել է նախորդ ռեժիմի 47-ամյա «ահաբեկչության տիրապետության» ընթացքում», – գրել է Թրամփը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր