Մասնավոր հավաքածուից արվեստի թանկարժեք գործեր են գողացել

Մասնավոր հավաքածուից արվեստի թանկարժեք գործեր են գողացել

Mon, 30 Mar 2026 23:00:11 +0400


Մանյանի-Ռոկայի հիմնադրամի մասնավոր թանգարանից, որը գտնվում է իտալական Պարմայի մոտակայքում, գողացել են հայտնի իմպրեսիոնիստներ Պյեր Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի եւ Անրի Մատիսի գործերից։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Գողությունը կատարվել է մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Հայտնի է, որ գողերը փակած են եղել իրենց դեմքերը վերնազգեստի կապյուշոնով։

Նրանք կարողացել են կոտրել մուտքի դուռը, գողանալ երեք կտավները եւ այգիով հեռանալ ու թաքնվել տեսադաշտից։ Մանյանի-Ռոկայի հիմնադրամից տեղեկացրել են, որ կատարվածը՝ լավ պլանավորված հանցագործություն է եղել։ Ներկայումս կատարվածի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Հիշեցնենք, որ արվեստի քննադատ եւ կոլեկցիոներ Լուիջի Մանյանիի անվան հիմնադրամի մասնավոր հավաքածու-թանգարանում կան բազմաթիվ համաշխարհային արվեստի գլուխգործոցներ՝ Տիցիան, Դյուրեր, Ռուբենս, Գոյա։ Այն համարվում է իտալական գեղարվեստական կարեւոր այցեքարտերից մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփը Իրանում ցամաքային գործողություն կսկսի․ Դենիել Դեւիս

Թրամփը Իրանում ցամաքային գործողություն կսկսի․ Դենիել Դեւիս Wed, 01 Apr 2026 18:30:47 +0400 Ամերիկյան բանակի…

6 րոպե ago

ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում․ Դանիելյան

ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում․ Դանիելյան Wed, 01 Apr 2026 18:21:45 +0400…

15 րոպե ago

Համակենտրոնացման ճամբա՞ր, թե՞ գետտո. Սաքունցը վերակացուի պաշտոն է ուզում

Համակենտրոնացման ճամբա՞ր, թե՞ գետտո. Սաքունցը վերակացուի պաշտոն է ուզում Wed, 01 Apr 2026 18:15:20 +0400…

22 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դիմանկարը այրել են Մոսկվայում

Նիկոլ Փաշինյանի դիմանկարը այրել են Մոսկվայում Wed, 01 Apr 2026 18:03:02 +0400 Latest news from…

34 րոպե ago

Ձերբակալվել են պետական ծառայողներ՝ լրտեսության կասկածանքով

Ձերբակալվել են պետական ծառայողներ՝ լրտեսության կասկածանքով Wed, 01 Apr 2026 18:00:23 +0400 Առնվազն չորս պետական…

37 րոպե ago

Մոսկվայում այրել են Փաշինյանի լուսանկարը

Մոսկվայում այրել են Փաշինյանի լուսանկարը Wed, 01 Apr 2026 17:56:28 +0400 Գրել էինք, որ Մոսկվա…

41 րոպե ago