Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Սառույցը հալվու՞մ է․ ԱՄՆ-ն և Վրաստանը բանակցել են

Սառույցը հալվու՞մ է․ ԱՄՆ-ն և Վրաստանը բանակցել են

Tue, 31 Mar 2026 03:00:00 +0400


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների վերագործարկման հարցը։

«Ես արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք ընդգծեցինք մեր գործընկերության վերագործարկման և Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը։ Մենք հանձնառու ենք Վրաստան-ԱՄՆ կապերի ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ու կապակցվածության խթանմանը», – գրել է Կոբախիձեն իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն վատթարացան 2024 թվականին, այն բանից հետո, երբ Վրաստանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենք։

Վրաստանի վարչապետի կողմից անցյալ տարվա նոյեմբերի 28-ին ԵՄ-ին Վրաստանի անդամակցության բանակցությունների սառեցման մասին հայտարարությունից հետո ԱՄՆ Պետդեպը կասեցրեց երկրի հետ իր ռազմավարական գործընկերությունը։

Դեռևս Դոնալդ Թրամփի ընտրությունից առաջ Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին ԱՄՆ-ում կառավարության փոփոխության և Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերագործարկման իրենց հույսերի մասին։

Վրաստանի ղեկավարները նաև բազմիցս հայտարարել են, որ ակնկալում են փոխադարձ քայլեր ԱՄՆ-ից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր հարաբերությունները նրա հետ. Օվերչուկ

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր հարաբերությունները նրա հետ. Օվերչուկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով