«Հրապարակ»․ Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին

«Հրապարակ»․ Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին

Tue, 31 Mar 2026 10:15:33 +0400


Հանդիսավար, հարսանիքների, ծննդյան տարեդարձների, նաեւ տխուր արարողությունների թամադա, Տավուշի Բերդավան գյուղում հյուրատուն աշխատեցնող, վերջերս սկանդալային պատմության մեջ հայտնված եւ ոստիկանություն դիմած Լիանա Զուրաբյանը մարտի 23-ին իր փոքր տղայի՝ Լեւոնի հետ Ֆեյսբուքում եթեր մտնելով՝ հայտարարել էր․ «Ուղերձ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարգելի պարոն Փաշինյան, ես, իմ որդին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր գիտակից քաղաքացիներ, խնդրում եւ հորդորում ենք Ձեզ՝ թողնել ժողովրդավարությունը, զերծ մնալով սադրանքներից։ Խնայեք Ձեր նյարդերը, Դուք մեզ առողջ եք պետք։ Մենք էլ չենք ցանկանում՝ լինի կռիվ, չենք ցանկանում՝ լինի պատերազմ, չենք ուզում, որ նորից զոհվեն մեր հայորդիները։ Մենք ուզում ենք ապրել խաղաղ երկրում, խաղաղ երկնքի տակ։ Հայաստանի Հանրապետության հասկացող քաղաքացին Ձեր կողքին է»։

Ինչքանո՞վ է օրինական ու բարոյական, որ այս քաղաքական գովազդի մեջ հանդիսավարն օգտագործել է իր փոքրահասակ տղային, թողնենք իր խղճին, բայց ո՞վ է Լ․ Զուրաբյանին լիազորել՝ խոսելու հարյուր հազարավոր քաղաքացիների անունից: Լիանա Զուրաբյանը մի անգամ էլ մարտի 25-ին է տեսաուղերձով հանդես եկել` «Չքաղաքականացնել» խորագրի ներքո, որտեղ կրկին Փաշինյանի իշխանության գովազդն է արել՝ ասելով, որ աթոռակռիվ է, սակայն ով էլ նստի այդ աթոռին, մարդկանց կյանքում բան չի փոխվելու, կարեւորն այն է, որ երկրում խաղաղություն տիրի։ Սա էլ ընտրողներին հիասթափեցնելու համար է արվում` որ նրանք չմասնակցեն ԱԺ ընտրություններին, քանի որ, միեւնույն է՝ իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու։

Իջեւանցի երիտասարդ հումորիստ, հարսանիքների թամադա Աշոտ Ամիրջանյանն էլ մարտի 29-ին է Ֆեյսբուքում տեսանյութ հրապարակել, որտեղ գովել է պետական աջակցությամբ 16 միլիոն դրամով առանձնատների կառուցման ծրագիրը: Տեսանյութում Ա․ Ամիրջանյանն իբր հասարակ գյուղացի է, կիսակառույց տան մոտ հարցազրույց է տալիս լրագրողին, «դժգոհում է», որ այդ ծրագրով տուն սարքելիս ինքը մեջքահան է լինում, սակայն ասում է, որ լավ ծրագիր է, դրանով Տավուշի մարզում 1500 տուն է կառուցվել։ Կարելի է մտածել, որ այս թամադաները միաժամանակ ինքնաբուխ են միացել Փաշինյանի իշխանության քարոզչությանը։ Բայց եթե հիշենք, որ թամադայի գործը փող ստանալն ու պատվիրատուին գովերգելն է, ամեն ինչ տեղը կընկնի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից

Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից Tue, 27 Oct 2026 22:30:44 +0400 Նորվեգիայի պաշտոնյաներն…

3 րոպե ago

Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել

Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել Tue, 27 Oct 2026…

10 րոպե ago

Մինչեւ ընտրություններն ասում էին՝ ՔՊ-ի թեկնածուն չէ, հենց ընտրվեց՝ դարձավ ՔՊ-ական

Մինչեւ ընտրություններն ասում էին՝ ՔՊ-ի թեկնածուն չէ, հենց ընտրվեց՝ դարձավ ՔՊ-ական Tue, 27 Oct 2026…

18 րոպե ago

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը Tue, 27 Oct 2026 22:01:16 +0400 Մեր տեղեկություններով՝ ամիսներ առաջ…

32 րոպե ago

Հայկական արմատներով հունգարացի գեներալը

Հայկական արմատներով հունգարացի գեներալը Tue, 27 Oct 2026 22:00:28 +0400 Յանոշ Ցեցի (1822–1904) մասին քչերը…

33 րոպե ago

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ Tue, 27 Oct 2026 21:45:33 +0400 Այսօր խորհրդարանը քննարկեց այդքան սպասված ԹՐԻՓՓ նախագիծը,…

48 րոպե ago