Դոլարի վրա կլինի Թրամփի ստորագորությունը․ նրա անվամբ՝ նավեր, օդանավակայան և այլն

Դոլարի վրա կլինի Թրամփի ստորագորությունը․ նրա անվամբ՝ նավեր, օդանավակայան և այլն

Tue, 31 Mar 2026 13:00:14 +0400


Ֆլորիդայի հանրապետական ​​նահանգապետ Ռոն Դեսանտիսը ստորագրել է Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին վերանվանելու մասին օրենքը, հաղորդում է Reuters-ը։

Օդանավակայանը վերանվանելու որոշումը կայացվել է Մայամիի կենտրոնում Թրամփի նախագահական գրադարանի կառուցման համար հող հատկացնելու՝ անցյալ տարվա ծրագրի հաստատումից հետո։ Վերանվանման գործընթացն ավարտելու համար պետք է պաշտոնական հարցում ներկայացվի ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչությանը (FAA): Գործակալությունը պետք է փոփոխի թռիչքների տարբեր քարտեզներ և նավիգացիոն տվյալների բազաներ, որից հետո օբյեկտի ցուցանակները կփոխարինվեն։

Ավելին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրայան Մաստն արդեն առաջարկել է օդանավակայանի եռատառ կոդը PBI-ից փոխել DJT-ի, որը համապատասխանում է Դոնալդ Ջոն Թրամփի անվան սկզբնատառերին։

Բացի այդ, նախատեսվում է Թրամփի անունով կոչել ԱՄՆ ռազմածովային ուժերի նոր դասի ռազմանավերը, հարուստ օտարերկրացիների համար վիզային ծրագիրը և դեղատոմսով դեղերի վաճառքի կառավարական կայքը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա՝ սկսած այս ամռանից։ Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող նախագահը կստորագրի ամերիկյան արժույթի վրա։ Ավելին, Արվեստի դաշնային հանձնաժողովը հաստատել է քաղաքական գործչի պատկերով հուշադրամի թողարկումը՝ Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբ։

2025 թվականի դեկտեմբերին Թրամփի անունը ավելացվել է Վաշինգտոնում գտնվող Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնի և Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտի շենքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՔՊ-ն պատկառելի կազմով «Դվինում» էր

«Հրապարակ». ՔՊ-ն պատկառելի կազմով «Դվինում» էր Fri, 30 Oct 2026 11:45:04 +0400 Հոկտեմբերի 28-ին «Դվին»…

13 րոպե ago

10 հազարի առևտուր են անում, 1000 դրամի կտրոն են ստանում

10 հազարի առևտուր են անում, 1000 դրամի կտրոն են ստանում Fri, 30 Oct 2026 11:38:48…

19 րոպե ago

Բողոքները շատ են, օնլայն տաքսիների հարցով մեծ խնդիր կա

Բողոքները շատ են, օնլայն տաքսիների հարցով մեծ խնդիր կա Fri, 30 Oct 2026 11:38:01 +0400…

20 րոպե ago

Հուժկու գրոհ՝ Մոսկվայի ուղղությամբ․ օդանավակայանները փակ են

Հուժկու գրոհ՝ Մոսկվայի ուղղությամբ․ օդանավակայանները փակ են Fri, 30 Oct 2026 11:30:52 +0400 Մոսկվայի քաղաքապետ…

27 րոպե ago

Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով

Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով Fri, 30 Oct 2026 11:29:12 +0400 Երբ հասարակությունը…

29 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ օնլայն տաքսի ծառայությունների խնդիրների մասին

Նարեկ Կարապետյանը՝ օնլայն տաքսի ծառայությունների խնդիրների մասին Fri, 30 Oct 2026 11:26:36 +0400 Օնլայն տաքսի…

32 րոպե ago