Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Թրամփը տարածքային զիջումներ է պահանջում․ Զելենսկին բողոքում է

Թրամփը տարածքային զիջումներ է պահանջում․ Զելենսկին բողոքում է

Tue, 31 Mar 2026 14:30:04 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը պատրաստ են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար՝ պահանջելով տարածքային զիջումներ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ուկրաինական պատվիրակության՝ վերջերս Մայամիում Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուտկոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել։

«Ես վստահ եմ, որ նախագահ Թրամփը և նրա թիմը ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Իմ մտահոգությունն այն է, որ նրանք տեսնում են դա անելու միայն մեկ ճանապարհ։ Նրանք չեն տեսնում այլ ճանապարհ, քան ուկրաինական զորքերը մեր տարածքից դուրս բերելը։ Բայց ինչո՞ւ պետք է մենք վճարենք դրա համար», – նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Իրանի հետ դիմակայության ավարտից հետո ԱՄՆ իշխանությունները կարող են կրկին ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի վրա՝ ստիպելու նրան տարածքային զիջումներ անել՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեծ քանակությամբ հրթիռներ են համակենտրոնացնում՝ պատերազմը շարունակելու համար

Մեծ քանակությամբ հրթիռներ են համակենտրոնացնում՝ պատերազմը շարունակելու համար Sun, 05 Apr 2026 20:00:38 +0400 Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով