Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին

Դաշնակցությունը մարդասիրական օգնություն է փոխանցել Իրանին

Tue, 31 Mar 2026 15:40:45 +0400


Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ մարդասիրական այս օգնությունը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ, քանի որ Հայաստանի և Արցախի դժվարին օրերին հարևան և բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին:

«Իհարկե, ոչ մի օգնություն էլ չի մեղմի բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, սակայն որպես մարդ, որպես բժիշկ, պարտավոր ենք ցավի ու վշտի մեջ գտնվող մարդկանց կողքին լինելու»,- ասել է «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 44-օրյայի մասնակից Հենրիկ Մարգարյանը` փաստելով, որ բժշկական պարագաներն ընտրելիս իրեն օգնել է պատերազմին մասնակից լինելու փորձառությունը:
Մարդասիրական օգնությունն ընդունել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլն անձամբ այդ զինվորին կուղեկցի Բաքու

«Հրապարակ»․ Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլն անձամբ այդ զինվորին կուղեկցի Բաքու Thu, 08 Oct 2026 10:15:50 …