Երեքշաբթի , 31 Մարտի 2026

Հորմուզի նեղուցն ուժով չեն վերաբացի

Հորմուզի նեղուցն ուժով չեն վերաբացի

Tue, 31 Mar 2026 20:30:11 +0400


Ռազմական պլանավորողները արդյունավետ չեն համարում Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության՝ ուժային եղանակով վերաբացման տարբերակը։ Նրանք առնվազն չեն հավատում, որ այդ տարբերակը կարող է հաջողություն ունենալ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։

Համաձայն պարբերականի մեկնաբան Գիդեոն Ռահմանի, Հորմուզի նեղուցի աշխարհագրական դիրքը, Թեհրանի տրամադրության տակ եղած սպառազինությունները թույլ կտան, որպեսզի իրանական ուժերը հարձակում իրականացնեն նավերի վրա, նույնիսկ եթե դրանց ռազմական ուղեկցություն լինի։ Միակ իրատեսական տարբերակը, ըստ Ռահմանի, բանակցություններն են ու Իրանի հետ գործարքի կնքումը։ Թեհրանը, ամենայն հավանականությամբ, շատ խիստ պայմաններ կդնի՝ մինչեւ իսկ նեղուցով նավերի անցման համար վճարների գանձում։ Դա սարսափեցնում է Իսլամական Հանրապետության հարեւաններին, սակայն դա կարող է դիտարկվել միակ աշխատանքային տարբերակը եւ Ասիական եւ Եվրոպական ռեգիոնների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը փակել է ոչ թե Հորմուզի նեղուցի օդը, այլ հենց նեղուցը, և խնդիրը նեղուցի ջրերով նավարկելն է․ Վարդան Ոսկանյան

Իրանը փակել է ոչ թե Հորմուզի նեղուցի օդը, այլ հենց նեղուցը, և խնդիրը նեղուցի ջրերով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով