«Վարդի անունը»․ դետեկտիվ, որն արժե դիտել

«Վարդի անունը»․ դետեկտիվ, որն արժե դիտել

Tue, 31 Mar 2026 21:00:58 +0400


«Վարդի անունը» պատմական դետեկտիվը, որը նկարահանել է Ժան-Ժակ Աննոն՝ 1986 թվականին, 20-րդ դարի պատմափիլիսոփայական արձակի ամենից կարեւոր էկրանավորումներից է։ Կինոնկարի հիմքում Ումբերտո Էկոյի համանուն վեպն է՝ հրատարակված 1980 թվականին, որն ինքնին բարդ ստեղծագործություն է։ Դրանում համադրված են դետեկտիվի, պատմավեպի եւ աստվածաբանական երկի տարրերը։

Թե՛ Էկոն՝ վեպը գրելիս, եւ թե՛ Աննոն՝ էկրանավորելիս, հիմնվել են միջնադարագիտության, եկեղեցու պատմության եւ սխոլաստիկայի մասին եղած գիտական ուսումնասիրությունների վրա։ Էկոն, լինելով նաեւ միջնադարյան մշակույթի եւ սեմիոտիկայի մասնագետ, ակտիվորեն օգտվել է այնպիսի պատմաբանների ստեղծագործություններից, ինչպիսիք են Ժակ լը Գոֆը կամ Էթյեն Ժիլսոնը։ Դա թույլ է տվել նրան՝ հավաստի կերպով վերստեղծել 14-րդ դարի եվրոպական մտավոր միջավայրը, ներառյալ նաեւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու վերնախավի եւ ֆրանցիսկյան վանականների միջեւ եղած բանավեճը՝ կապված առաքյալների աղքատության հետ։ Աննոն փորձել է վեպի կոնտեքստը վավերական կերպով վերստեղծել։ Կինոնկարում գործողությունները ծավալվում են 1327 թվականին՝ Բենեդիկտյան վանքում։ Գլխավոր հերոսը ֆրանցիսկյան վանական Վիլհելմ Բասկերվիլցին է, որի կերպարը մարմնավորել է Շոն Քոներին։

Նա մի տեսակ նման է Շերլոք Հոլմսին, սակայն՝ միջնադարի մութ ժամանակներ տեղափոխված։ Ունի աշակերտ՝ Ադսոն անունով, որի կերպարում հանդես է եկել Քրիստիան Սլեյթերը։ Վանքում տեղի են ունենում առեղծվածային սպանություններ, եւ Վիլհելմ Բասկերվիլցին պետք է հետաքննի դրանք ու բացահայտի հանցագործին։ Կինոյի մասնագետները նկատում են, որ դետեկտիվ ժանրն այս ֆիլմում միայն արտաքին ծխածածկույթն է, քանի որ թե՛ վեպում եւ թե՛ կինոնկարում ավելի խոր անալիզի են ենթարկվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ճշմարտությունը, գիտելիքը կամ իշխանությունը։ Հիմնական կոնֆլիկտը ծավալվում է ողջամիտ կամ բանական իմացականության եւ եկեղեցական դոգմատիկ հեղինակության միջեւ։ Հատկապես կարեւոր եւ սիմվոլիկ նշանակություն ունի գրադարանը: Այն ներկայացված է նաեւ որպես լաբիրինթոս, որը խորհրդանշում է իմացականության, գիտելիքի բարդ կառուցվածքն ու շերտայնությունը։ Ֆիլմում հանդես են եկել Շոն Քոներին, Քրիստիան Սլեյթերը, Ռոն Փերլմանը, Մայքլ Լոնսդեյլը, Ֆյոդոր Շալյապին-կրտսերը (ռուս մեծ օպերային երգչի որդին), Վիլյամ Հիքին եւ այլք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400 88 տարեկանում մահացել է դերասանուհի…

18 րոպե ago

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

33 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

47 րոպե ago

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

1 ժամ ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

1 ժամ ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

2 ժամ ago