Պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի

Պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի

Tue, 31 Mar 2026 23:30:03 +0400


Ֆրանսիայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ Դոմինիկ Թարդիֆը հայտարարել է, որ անհրաժեշտ է բանակը պատրաստել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Համաձայն հրապարակման, Մոսկվան կարող է ստուգել ՆԱՏՕ-ի դիմացկունությունը 2028-29 թթ։ Եթե նման բան տեղի ունենա, ապա ֆրանսիական ռազմաօդային ուժերը առաջին իսկ օրվանից կհայտնվեն առաջնագծում դաշինքի արեւելյան հատվածում։

Ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականը հիշեցրել է, որ Բալթյան երկրները չունեն սեփական ռազմական ավիացիան, իսկ Ռումինիայի հնարավորություններն էլ խիստ սահմանափակ են։Այս իրավիճակում, Արեւմտյան Եվրոպայում պետք է հնարավոր շոկին պատրաստ լինեն, շեշտել է Թարդիֆը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կառաջարկեի, որ Պուտինը Փաշինյանին քաղաքական ապաստան տրամադրեր Ռուսաստանում

«Հրապարակ»․ Կառաջարկեի, որ Պուտինը Փաշինյանին քաղաքական ապաստան տրամադրեր Ռուսաստանում Sat, 04 Apr 2026 09:15:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով