Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Քանի կգ ոսկի են ցանկացել մտցնել ՀՀ. ի՞նչ է բացահայտվել

Քանի կգ ոսկի են ցանկացել մտցնել ՀՀ. ի՞նչ է բացահայտվել

Tue, 03 Mar 2026 13:38:35 +0400


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։

Օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը նախատեսում է ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ ոսկի։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես, քաղաքացին վերցվել է օպերատիվ հսկողության։ Նրա ուղեբեռի մանրակրկիտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է 3137 գրամ քաշով 4 հատ ոսկյա ձող։

Պարզվել է, որ ոսկյա ձողերը ներկված են եղել սև և արծաթագույն գույներով և տեղադրված ճամպրուկի ներսի եզրային հատվածներում այնպես, որ արտաքին տեսքով նմանվեն ճամպրուկի կառուցվածքային տարրերին։ Նման ձևափոխման և տեղադրման եղանակով փորձել են դժվարացնել ոսկիների հայտնաբերումը։ Ինչի մասին գրավոր հայտնել է նաև ներմուծում իրականացրած քաղաքացին։

Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am