Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Ո՞վ է Նիկոլին դատի տված քաղաքացին

Ո՞վ է Նիկոլին դատի տված քաղաքացին

Tue, 14 Jul 2026 17:15:00 +0400


«Հրապարակ»-ը հայտնում է, որ Լուսինե Ավագյան անուն-ազգանունով քաղաքացին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Փաշինյանի։ Հայցվորը դատարանից խնդրում է ճանաչել, որ վարչապետի տարածած տեղեկատվությունն առ այն, թե, բացառությամբ «Քաղպայմանագրի», «մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե», իր մասով չի համապատասխանում իրականությանը եւ արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը։ Միաժամանակ պահանջում է, որ դատարանը նրան պարտադրի՝ իրեն վճարել 3-ական միլիոն դրամ՝ որպես զրպարտության եւ վիրավորանքի արդյունքում պատճառված վնասների փոխհատուցում:

Դատական տեղեկատվական DataLex համակարգում որոնում տալը բերեց գործի համարը՝ ԵԴ2/7955/02/26, ինչպես նաեւ՝ դատավորի անուն-ազգանունը՝ Նաիրա Վազգենի Ավետիսյան: Ճշտեցի նաեւ 2008 թվականից գործող դատավորի վարկանիշը. այն կազմում է 16 միավոր: ՀՀ փաստաբանների պալատի գործող անդամների կողմից դատավորներին տրվող ամենաբարձր վարկանիշը 125 (դրական) միավորն է՝ տրված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին: Իսկ դա ենթադրում է, որ առաջին ատյանում Լուսինե Ավագյանի հայցը բավարարելու հավանականությունը, կոպիտ հաշվարկով, կազմում է 12-13 տոկոս: Չմոռանանք, որ դրական արդյունքի դեպքում առկա է բողոքարկման հնարավորություն՝ ավելի բարձր դատական ատյաններում:

Ի դեպ, ամենացածր (-31 (բացասական) միավոր) գնահատականը տրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Դանիելյանին: Իսկ ընդհանրապես՝ բացասական միավոր ստացած դատավորների քանակը 30-ն է: Ամենացածր վարկանիշով դատավորների եռյակը, Արմեն Դանիելյանից բացի, ներառում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանին եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Կարապետյանին: Բացասական միավորով մյուս անձը ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցն է (-9 միավոր):
Ասեմ, որ ես էլ եմ նման բան մտածել, բայց ծանրութեթեւ անելով այդ գործի հեռանկարը՝ հրաժարվեցի այդ գաղափարից: Հատկապես որ հոգեբանորեն բարդ է նման քայլի դիմելը 67 տարեկանում: Դրա համար անհրաժեշտ են շատ ավելի երիտասարդ, իրականության նկատմամբ ռոմանտիկ պատկերացումներ ունեցող անհատներ: Իզուր չէր Մաքսիմ Գորկին իր «Պառավ Իզերգիլը» պատմվածքում, ի դեմս անձնազոհ Դանկոյի («Դանկոյի սիրտը»), հենց երիտասարդի կերպար ներկայացնում:

Համացանցում համարձակ ընդդիմադիր տիկնոջ տվյալների փնտրտուքը բերեց հետաքրքիր արդյունքի: Լուսինե Աբոյի Ավագյան անուն-ազգանունն առկա է 2022-ին ԲԴԽ նախագահ Գ. Ջհանգիրյանի կողմից ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանին ներկայացված՝ տարբեր ատյանների դատավորների թեկնածուների ցուցակներում: Սակայն, ինչպես երեւում է, ՔՊ-ականները չեն հաստատել վերջինիս թեկնածությունը: Տիկին Ավագյանը փաստաբան է, Փաստաբանների պալատի անդամ, «Էլ Էյ խորհրդատվական գրասենյակ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։ Եվ եթե հենց նա է հայցվորը, ապա այս գործը կարող է ոչ միայն հետաքրքիր լինել, այլեւ ավելի գործուն ազդեցություն ունենալ հետագա ներքաղաքական զարգացումների առումով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ասում են՝ դատավորների կեսը կաշառակեր են, որևէ արձագանք չկա

Ասում են՝ դատավորների կեսը կաշառակեր են, որևէ արձագանք չկա Fri, 10 Jul 2026 13:14:15 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով