Գազային առեւտրի համաձայնագիրը գրեթե պատրաստ է․ նախարար
Tue, 14 Jul 2026 17:00:33 +0400

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բնական գազի ոլորտում առեւտրային համաձայնագիրը գրեթե պատրաստ է։ Այս մասին հայտարարել է Իրանի Նավթի նախարար Մոխսեն Փաքնեջը՝ ՌԴ Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվլիեւի հետ հանդիպման ժամանակ։
Համաձայն հայտարարության, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բնական գազի ոլորտում պայմանագրի վերջնական տարբերակի հիմնական դրույթների համաձայնեցման ուղղությամբ զգալի առաջընթաց է արձանագրվել։ Ամենակարճ ժամկետներում պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի եւ կստորագրվի։ Իրանի նախարարը հույս է հայտնել, որ ռուս-իրանական գազային առեւտրի պայմանագրի ստորագրումը կլինի ամենամոտ ապագայում։ Ընդհանուր առմամբ, այժմյան տենդենցը Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ տնտեսական եւ առեւտրային ոլորտներում եղած պատնեշների վերացումն ու կոոպերացիայի խթանումն է, նշում են մասնագետները՝ վերլուծելով Ցիվլիեւ-Փաքնեջ հանդիպումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր