Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Թագավորը հրաժարվել է վարչապետի հետ հանդիպել

Թագավորը հրաժարվել է վարչապետի հետ հանդիպել

Wed, 01 Apr 2026 05:30:46 +0400


Հորդանանի Աբդալլահ 2-րդ թագավորը հրաժարվել է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնում է Kan պետական ՀՌԸ-ն։ Համաձայն տեղեկությունների, Նեթանյահուի գրասենյակը դիմել է Ամման՝ Հորդանանի թագավորի հետ հանդիպելու խնդրանքով։ Ընդ որում, դիմումն արվել է նախքան Իրանական ներկայիս էսկալացիան։ Հանդիպման նպատակը եղել է այն, որ Միացյալ Նահանգների համար պարզ լինի, որ Իսրայելն ու Հորդանանը լավ հարաբերություններում են գտնվում Գազայի սեկտորում հաստատված հրադադարից հետո։

Ի պատասխան սակայն, Հորդանանից պահանջել են մի շարք հարցերի եւ խնդիրների առնչությամբ բացատրություններ ներկայացնել, այդ թվում նաեւ՝ պաղեստինյան պետության ստեղծման հեռանկարների, Գազայի սեկտորից պաղեստինցիների հնարավոր արտաքսման, Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ հավատացյալների հասանելիության ապահովման, Հորդանանի արեւմտյան ափին հրեա վերաբնակիչների կողմից իրականացվող բռնությունների եւ այլնի վերաբերյալ։ Պատասխանները, որոնք ներկայացվել են Իսրայելի կողմից, չեն գոհացրել Հորդանանին եւ որոշում է կայացվել, որ Նեթանյահուի հետ հանդիպում չի կայանա, որպեսզի Իսրայելի վարչապետը չկարողանա այդ հանդիպումն իր շահերին ծառայեցնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Սա նման է զգոնությունը թուլացնելու օպերացիայի

«Հրապարակ». Սա նման է զգոնությունը թուլացնելու օպերացիայի Fri, 27 Mar 2026 11:45:40 +0400 «Հրապարակի» զրուցակիցը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով