Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Վիրահատվել եմ, առողջական խնդիրներ ունեմ

Վիրահատվել եմ, առողջական խնդիրներ ունեմ

Wed, 01 Apr 2026 13:26:25 +0400


Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հանդիպում է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի և քաղաքապետարանի վերահսկողության վարչության ներկայացուցչի հետ։

Հիշեցնենք, որ ծնողները բողոքի ակցիա են անցկացնում, պահանջելով մանկապարտեզի տնօրենի հրաժարականը:

Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցից հետո նա դուրս է եկել սենյակից։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է տնօրենը մեկնաբանում իր հասցեին հնչող մեղադրանքները և արդյոք պատրաստվում է հրաժարական տալ։ Ի պատասխան՝ Միրիբյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ և վերջերս վիրահատվել է։ Նա լրագրողներին խնդրել է չտալ հարցեր և հնարավորություն տալ, որպեսզի հաստատությունը շարունակի իր բնականոն աշխատանքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես է գնահատվում առողջական վիճակը

Ինչպես է գնահատվում առողջական վիճակը Wed, 18 Mar 2026 12:54:30 +0400 Շիրակի թեմի առաջնորդ Միքայել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով