Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Աթոռի գերին

Աթոռի գերին

Thu, 02 Apr 2026 09:00:05 +0400


Ընդդիմությանը վիկտորինաներ առաջարկող, հումոր անող, ծաղրող Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի ու անպատժելի է զգում Հայաստանում` թիկնազորով ու տարբեր ուժայիններով, պետբյուջեից բարձր աշխատավարձ ստացողներով ու իրենց աթոռների վրա դողացողներով շրջապատված:

Նրան երեւի թվում է, թե իր անձին են ծառայում այդ մարդիկ, երբ իր հրահանգով բազմությունն են ճեղքում, պատարագներ պղծում, մարդկանց բերման ենթարկում, կալանավորում: Մի փոքր խելացի մարդը կհասկանար, որ դա ոչ թե իր ուժն է, այլ՝ իր պաշտոնի: Իսկ պաշտոնը, ինչպես հայտնի է, հավերժ չէ, եւ մի փոքր ողջամիտ մարդն այնպես կաներ, որ պաշտոնից զրկվելուց հետո իր նկատմամբ չկիրառվեին այն մեթոդներն ու գործիքակազմը, որն ինքը կիրառում է ընդդիմադիր հայացքներ ունեցող, իշխանական լծակներ չունեցող անձանց նկատմամբ:

Բայց, ինչպես ասում են, բնությունը ժլատ է գտնվել եւ խելքի ու հեռատեսության հարցերում նրա նկատմամբ շռայլ չի գտնվել: Նրան թվում է, թե ինքը հավերժ պաշտոնավարելու է եւ բումերանգի էֆեկտը երբեք չի զգալու իր մաշկի վրա: Ի դեպ, նա դա չի էլ թաքցնում. օրեր առաջ լրագրողի հարցին, թե դուք ժամանակին դեմ էիք, որ երկու ժամկետից ավելի ղեկավարը պաշտոնավարի, հիմա ձգտում եք 3-րդ «սռոկին» գնալ, ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգը սռոկ-մռոկ չի ճանաչում` ինքը կարող է հավերժ ընտրվել, եւ օրինակ բերեց եվրոպական երկրները, որտեղ վարչապետները 3-4 անգամ վերընտրվում են: Բայց հարցը հնարավորությունը չէ, այլ՝ բարոյականությունը, պարկեշտությունը, սկզբունքներ ունենալը եւ քո մարմնի ծանրությունից արդեն ճկված աթոռն ազատելը: Այն, որ հասկանաս քո ավերածությունների հետեւանքները եւ տեղ բացես ուրիշի համար` քեզ մոտ արդեն չի ստացվել, գուցե մեկ ուրիշի մոտ ստացվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․ հայտարարություն

Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․ հայտարարություն Fri, 03 Jul 2026 …