«Հրապարակ». 5-ից ոչ մեկի միջնորդությունն ամբողջությամբ չի բավարարվել

«Հրապարակ». 5-ից ոչ մեկի միջնորդությունն ամբողջությամբ չի բավարարվել

Thu, 02 Apr 2026 10:45:50 +0400


Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր, որ ընտրակաշառքի դեպք է բացահայտել, 5 մարդ ձերբակալվել է: Ապա 4-ին բաց թողեցին, 1 անձ կալանավորվեց՝ բավականին տարօրինակ բացատրությամբ։ Ըստ իրավապահների՝ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրողների ձայները գնելու համար կաշառք բաժանել Արմավիրի մարզում եւ այդ նպատակով Մեծամորում բացել են «Մեր ձեւով» հասարակական կազմակերպության գրասենյակ, ապա մարդկանց «ձեւական գրանցել»՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր հունիսի 7-ին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «խոստացված ընտրակաշառքը ձեւակերպվել է որպես աշխատավարձ՝ բացահայտումը նվազագույնի հասցնելու համար»։ Հաղորդագրությանը զուգահեռ հրապարակվել են ձայնագրություններ, որոնցից, սակայն, հստակ չէ՝ ում միջեւ է զրույցը, եւ որն է զրույցի մեջ կրիմինալը, նաեւ՝ թե ինչ հանգամանքներում է այն ձայնագրվել։

«Ուժեղ Հայաստանից» հերքել են իրենց հասցեին մեղադրանքները, պնդել, որ հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է, իսկ կուսակցությունը գործում է Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում: «Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը եւ մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»,- հայտարարել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ հավելելով. «Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսներ տեւող կալանքն է»։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ հիմքով են հարուցել ընտրակաշառքի մեղադրանքը եւ մեկ քաղաքացու տարել կալանքի, իսկ մյուս չորսին ազատ արձակել` ի՞նչ խափանման միջոց է ընտրվել այդ 4 անձի նկատմամբ: Փաստաբանն ասաց. «Ասեմ, որ նրանցից ոչ մեկի միջնորդությունն ամբողջությամբ չի բավարարվել, մեկինը մասնակի բավարարվել է, նա կալանավորվել է 1 ամսով, մեկինը` այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել, իսկ մյուս երկուսինը մերժվել է: Մեղադրանքները վերաբերում են ընտրակաշառքին, մի մասինը կաշառք տալու հետ է կապված, մի մասինը` կաշառք վերցնելու»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը Fri, 18 Sep 2026 10:30:05…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչպե՞ս է գյուղի խմելու ջրում սնդիկ հայտնվել

«Հրապարակ»․ Ինչպե՞ս է գյուղի խմելու ջրում սնդիկ հայտնվել Fri, 18 Sep 2026 10:25:49 +0400 Օրերս…

8 րոպե ago

Պապ, երեկվանից հետո մերոնց գրել եմ` պատրա՞ստ եք. Լեւոնի եւ հայրիկի զրույցը

Պապ, երեկվանից հետո մերոնց գրել եմ` պատրա՞ստ եք. Լեւոնի եւ հայրիկի զրույցը Fri, 18 Sep…

11 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանը կատակեց. ֆրակցիայի նիստ ենք անում

Ռոբերտ Քոչարյանը կատակեց. ֆրակցիայի նիստ ենք անում Fri, 18 Sep 2026 10:18:27 +0400 Latest news…

15 րոպե ago

«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը

«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը Fri, 18…

18 րոպե ago

Ռուբիոն անձամբ է արգելափակել Իրանի հետ խաղաղության գործարքը․ ԶԼՄ

Ռուբիոն անձամբ է արգելափակել Իրանի հետ խաղաղության գործարքը․ ԶԼՄ Fri, 18 Sep 2026 10:00:02 +0400…

34 րոպե ago