Համազգային ողբ ու թաղում՝ Իրանում․ ու՞մ են հանձնել հողին (ֆոտո)
Thu, 02 Apr 2026 14:00:41 +0400

Երեկ Թեհրանում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրիի հուղարկավորությանը, որը զոհվել էր անցյալ շաբաթ ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածների ժամանակ։
Հավաքվածները նաև հարգանքի տուրք են մատուցել ԻՀՊԿ շտաբի պետի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Ջամշիդ Էշակիին, որը նույնպես զոհվել է իր ընտանիքի անդամների հետ միասին անցյալ շաբաթ ավիահարվածի ժամանակ։
Հավաքվածները հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ են հնչեցրել։
Հուզմունքը պատել է ամբողջ ամբոխին, որտեղ նաև երեխաներ են եղել։

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր