Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

22 միլիոն դոլարի արժեթղթեր ձեւակերպել է կնոջ անունով

22 միլիոն դոլարի արժեթղթեր ձեւակերպել է կնոջ անունով

Thu, 02 Apr 2026 21:30:18 +0400


Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն 2025 թվականի ընթացքում ավելի քան 22,5 միլիոն դոլարի արժեթղթերը ձեւակերպել է կնոջ անունով։ Այս մասին վկայում են նրա ներկայացրած հարկային հայտարագրում տեղ գտած տվյալները։ Արժեթղթերը ձեւակերպվել են որպես «նվեր»։

Բացի այդ, Պորոշենկոն հայտարարագրել է մոտ 35 միլիոն դոլար՝ Ավստրիայի, Կիպրոսի, Թուրքիայի եւ Ուկրաինայի տարբեր բանկերում ի պահ տրված։ Կանխիկ ընդհանուր գումարի չափը, որն ունի Պորոշենկոն, ըստ հայտարարագրի կազմում է 72,2 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ համաձայն Forbes-ի, Պորոշենկոյի ունեցվածքը կազմում է 1,5 միլիարդ դոլար։ Հիշեցնենք նաեւ, որ Պորոշենկոյի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ կա հարուցված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր Tue, 21 Apr 2026 17:51:34 +0400 Յունիբանկը հայտարարում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով