Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Կորպուսի հրամանատարն անարդար է վարվել կին զինծառայողի նկատմամբ

Կորպուսի հրամանատարն անարդար է վարվել կին զինծառայողի նկատմամբ

Thu, 02 Apr 2026 18:17:33 +0400


Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղի բնակիչ Գոհար Ալեքսանյանը խորապես վիրավորված է իր հանդեպ բանակային կորպուսի հրամանատարի անարդարացի վերաբերմունքից։

1974թ․ ծնված, երկու երեխաների մայր Գոհարը 13 տարի ծառայել է Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի կապի ծառայությունում, ծառայության ընթացքում միշտ բարեխիղճ կատարել է իր զինվորական պարտականությունները։ Նա պատմեց, որ 2025թ․ ամռանն իրեն կանչել են 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Սիմոն Նազարյանի մոտ։ Նազարյանն իրեն հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի կապի վարչությունում որոշում է ընդունվել այն մասին, որ կապի ծառայությունում ծառայող կանանց ազատեն աշխատանքից, քանի որ կանայք չեն կարող կապի վնասված գիծը նորոգել դաշտային պայմաններում, սահմանի հատվածում։ Գ․ Ալեքսանյանը կորպուսի հրամանատարին հայտնել է, որ ինքն առողջական խնդիր ունի, բուժման, դեղորայքի համար գումար է պետք, ուստի իր համար աշխատանք, կայուն վարձատրություն ունենալը շատ կարևոր է։ Սակայն Սիմոն Նազարյանն անհաղորդ է մնացել Գոհարի խնդրանքին։

Զորամասից Գոհարին հորդորել են աշխատանքից ազատման դիմում գրել` ասելով, որ այլապես իր հետ վերջնահաշվարկ չեն կատարելու։ 2025թ․ օգոստոսի 11-ին Գոհար Ալեքսանյանը դիմում է գրել, աշխատանքից ազատվել, վերջնահաշվարկի գումարը ստացել։ Դրանից հետո նա ուրիշ տեղից իմացել է, որ ԶՈՒ կապի վարչությունում կին կապավորներին զորացրելու վերաբերյալ որոշում չի եղել։ Նա տեսել, համոզվել է, որ նույն զորամասի կապի ծառայությունում շարունակում են աշխատել թվով 4 կին կապավորներ։

Գոհարն այլևս ցանկություն չունի վերադառնալ զինվորական ծառայության, քանզի այնտեղ իր հետ անարդար են վարվել, սակայն խիստ վրդովված ու վիրավորված է իր հանդեպ նման վերաբերմունքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերականգնվել է Իդրամի բոլոր հարթակներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը

Վերականգնվել է Իդրամի բոլոր հարթակներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Mon, 30 Mar 2026 18:20:34 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով