«Հրապարակ». Առաջին անգամ լսեցի, որ ինչ-որ մեկի սրտի թեկնածուն եմ

«Հրապարակ». Առաջին անգամ լսեցի, որ ինչ-որ մեկի սրտի թեկնածուն եմ

Fri, 03 Apr 2026 12:15:07 +0400


ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար։ Մրցույթը պետք է կայանար մարտի 31-ին, սակայն չի կայացել: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Արմինե Կոլյանը եւ նախկին գյուղքոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Տոռոզյանը: Հիշեցնենք․ ԿԳՄՍ նախարարի հրամանով Գորիսի պետական քոլեջը եւ Գորիսի պրոֆ․ Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական պետական քոլեջը միավորվեցին: Գորիսի պետական քոլեջի՝ տնօրեն Կարեն Լազարյանին աշխատանքից ազատելուց հետո քոլեջի 30 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ էին գրել եւ հեռացել, Գորիսի պետական քոլեջում դասապրոցեսը խաթարված էր։ Իսկ նորանշանակ ԺՊ Արմինե Կոլյանն աշխատանքի էր գնում ոստիկանների ուղեկցությամբ: Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Գորիսի քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանը, սակայն կառավարման խորհուրդը հայտը մերժել է՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերում հավաստագիրը ներկայացված չի եղել:
Կարեն Լազարյանը մեզ ասաց. «Հավաստագրի հետ կապված՝ կա դատական վեճ, մինչեւ դատարանի օրինական վճիռն ուժի մեջ չմտնի, ոչ մեկը չի կարող ասել՝ հավաստագիր ունե՞մ, թե՞ ոչ»: Աննա Տոռոզյանը մեզ ասաց, որ մրցույթը չի կայացել, որովհետեւ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չի ներկայացել. «Չէր ներկայացել նաեւ կառավարման խորհրդի` նախարարության կողմից ներկայացված անդամը: Թե ինչու չէին ներկայացել, պատճառը, բնականաբար, խորհրդում չհնչեց: Եթե ներկայացուցիչը չի ներկայանում, նիստը հետաձգվում է 5 օրով: Ապրիլի 6-ին, ժամը 2-ին նորից մրցույթ կլինի»: Կարծում եք՝ արդա՞ր կլինի, ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցույթից: «Ճիշտն ասած, ես ակնկալում եմ այնպես, որ մեր երկրում ընտրություններն արդար են եւ թափանցիկ, եւ այդ նպատակով էլ իմ թեկնածությունն առաջադրել եմ: Որպես հավակնորդ, հանդես եմ եկել միայն ու միայն այդ ակնկալիքով, որ պետք է լինեն թափանցիկ ու արդար ընտրություններ: 2024 թ. մարտի 1-ին ինձ շնորհվել է ՄԿՈՒ ոլորտը ղեկավարելու հավաստագիր, եւ արդեն այս ոլորտում ունեմ 16 տարվա աշխատանքային փորձ եւ վերջին 10 տարվա կառավարման փորձ: Նաեւ 2023-ից հանդիսացել եմ տնօրենի պարտականությունները կատարող՝ Գորիսի գյուղքոլեջում, մինչեւ 2025 թ. դեկտեմբերի 4-ը»:

Եթե տնօրենի 2 թեկնածուները հաղթահարեն մրցույթի փուլերը, սակայն նախարարությունը նախապատվությունը տա քոլեջի տնօրենի ԺՊ Արմինե Կոլյանին, քանի որ հենց նա է ԿԳՄՍ նախարարի սրտի թեկնածուն, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ակնկալած արդարությունը։ «Չեմ կարող եզրակացություն անել, պետք է անաչառ լինի կառավարման խորհրդի կազմը, եւ իրականացնեն ճիշտ ընտրություն՝ հաշվի առնելով մարդու անցած ուղին, աշխատանքային փորձը, կառավարման փորձը, զարգացման ծրագիրը, որը նաեւ կարեւոր կետ է: Պետք է նշեմ, որ զարգացման ծրագիրը մշակելու համար դիմել եմ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ԺՊ-ին, բնականաբար՝ դիմումով, որպեսզի մշակեմ իմ զարգացման ծրագիրը, եւ ստացել եմ ոչ տեղին եւ համապատասխան տեղեկատվություն: Բնականաբար, իմ աշխատանքային ուղին, իմ մասնագիտական փորձը թույլ են տվել, որ ես ստեղծեմ իմ զարգացման ծրագիրը, իսկ ԺՊ-ի կողմից տրված տեղեկատվությունը բացարձակ չի համապատասխանել այն կետի պահանջներին, ինչն իրականում գաղտնիք չէր պարունակում՝ զարգացման ծրագիրը կազմելու համար: Որպես տեղեկատվություն՝ ինձ փոխանցել են նախկին քոլեջների կառուցվածքը, որն ինձ պետք չէր, քանի որ այդ քոլեջները միավորվել են, եւ հիմա ունենք Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ»:
Արմինե Կոլյանը մեզ ասաց նաեւ, որ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը մրցույթին չի մասնակցել, որովհետեւ առողջական խնդիրներ է ունեցել: Մենք հետաքրքրվեցինք․ Դատալեքսում նշված է, որ Ձեր դեմ դատական հայց է ներկայացվել առ այն, որ Ձեր հավաստագիրը կեղծ է, ի՞նչ կասեք այս մասին։ «Ես տեղյակ չեմ այդ պրոցեսից, չի կարող իմ հավաստագիրը լինել կեղծ, քանի որ ես 30 տարվա մանկավարժական գործունեություն ունեմ ու տարբեր փուլերում գրանցել եմ բավական լուրջ ու մեծ հաջողություններ՝ իմ խելքի, իմ ունակությունների շնորհիվ: Մինչեւ ՄԿՈՒ-ի հավաստագիր ստանալը, ունեի նաեւ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագիր, այսինքն՝ ես հավակնում էի նաեւ դպրոցի տնօրենի պաշտոնին, բայց որեւէ տեղ չփորձեցի: Ինձ համար որեւէ դժվարություն չէր ներկայացնում նորից քննություն անցնելը: Մասնակցել եմ դասընթացներին եւ բոլոր օրենքները ես գիտեի, 2 ամսվա ընթացքում խորքային ուսումնասիրել եմ ՄԿՈՒ-ի օրենքը, ու ինձ համար որեւէ խնդիր չկար՝ այդ քննությունը հանձնելու: Դա կեղծ տեղեկատվություն է, բանսարկությամբ են զբաղված: Ես հիմա ժամանակ չունեմ, որ նման զրպարտության համար դատական հայց ներկայացնեմ: Տարեկան հազարավոր մարդիկ են հավաստագրվում, ու ես, որպես ֆիզիկական անձ, հավաստագրվել եմ: Կոնկրետ ինձ ինչո՞ւ պետք է հետաքրքիր լինի այս կամ այն մարդու հավաստագրի կեղծ կամ իրական լինելը, դա աբսուրդի ժանրից է: Հավաստագիրը ստացել եմ 2025 թ. սեպտեմբերի 16-ին»:

Տնօրենի ԺՊ Արմինե Կոլյանին հարցրինք` մրցույթին մասնակցող Աննա Տոռոզյանն ասում է, որ զարգացման ծրագիր կազմելու համար անհրաժեշտ ինֆորմացիան չեք տրամադրել իրեն, ինչո՞ւ: «Ես տրամադրել եմ այն` կարգի եւ կետի համաձայն»: Ապա մանրամասն պատմեց, թե ինչ կառուցվածք է ունենալու նոր ձեւավորված քոլեջը, եւ ինչու այդ փաստաթղթերը չեն տրամադրվել թեկնածուին, բայց նաեւ հայտարարեց, որ ինչ ասում է, չհրապարակենք, որովհետեւ ինքը ոչ մի ԶԼՄ-ի տեղեկատվություն չի տրամադրում, քանի որ անիմաստ է համարում մտնել մրցակցության դաշտ, «որովհետեւ, եթե ես հարցազրույց տամ որեւէ լրատվականի, նշանակում է` կիջնեմ իրենց մակարդակին», իսկ ինքն իմաստ չի տեսնում, պայքար չի մղում:

– Եթե իմաստ չեք տեսնում եւ պայքար չեք մղում, հավանաբար, հստակ գիտեք, որ Ձեզ են տնօրեն նշանակելու: Ի՞նչ ակնկալիք ունեք այս մրցույթից, Դո՞ւք եք նախարարի սրտի թեկնածուն:

– Ես ինձ որեւէ մեկի սրտի թեկնածու չեմ համարում: Ես ուզում եմ, որ ամեն ինչ արդար լինի: 30 տարի սերունդ եմ կրթում, իմ սաներին քարոզել, քարոզում եմ՝ լինել արդար, մարդկային, ամեն իրավիճակում մարդ մնալ․ դա իմ սկզբունքն է: Ինձ համար սա աբսուրդ զրույց է, երբ առաջին անգամ ԶԼՄ-ից լսեցի, որ ես որեւէ մեկի սրտի թեկնածուն եմ, ես շատ զարմացել եմ, սա իրականության հետ որեւէ աղերս չունի:

– Եթե նախարարի սրտի թեկնածուն չեք, ինչո՞ւ էիք ոստիկանների ուղեկցությամբ հաճախում քոլեջ:

– Նախ ասեմ, որ ոստիկանների հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, ես գնացել եմ այնտեղ, տեսել եմ, որ իրենք արդեն այդ շենքի մոտ են: Ասել եմ՝ ի՞նչ եք անում այստեղ: Ոստիկաններն ասացին, որ լայվով իրենց իմաց են տվել, որ ցույցեր են քոլեջում, նրանք էլ եկել են, որ կարգ պահեն: Ես որեւէ ոստիկանի դիմելու կամ որեւէ միջամտության կարիք չունեի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եղունգները սևացել էին, շնչահեղձություն էր մոտը

Եղունգները սևացել էին, շնչահեղձություն էր մոտը Fri, 03 Apr 2026 14:10:55 +0400 18-ամյա Դավիթ Մինասյանին,…

22 րոպե ago

Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․

Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․ Fri, 03 Apr 2026 14:10:12 +0400 ՌԴ Անվտանգության խորհրդի…

23 րոպե ago

«Աշխարհը մտել է վտանգավոր նոր փուլ»

«Աշխարհը մտել է վտանգավոր նոր փուլ» Fri, 03 Apr 2026 14:08:57 +0400 Իրանագետ Վարդան Ոսկանյանը…

24 րոպե ago

Դուք այլևս չեք աշխատելու «տեսնենք ինչ կլինի» տրամաբանությամբ․ Դավիթ Անանյանը՝ գյուղացիներին

Դուք այլևս չեք աշխատելու «տեսնենք ինչ կլինի» տրամաբանությամբ․ Դավիթ Անանյանը՝ գյուղացիներին Fri, 03 Apr 2026…

30 րոպե ago

Ինչ է կատարվում Պաշտպանության նախարարության մոտ

Ինչ է կատարվում Պաշտպանության նախարարության մոտ Fri, 03 Apr 2026 14:00:56 +0400 Պաշտպանության նախարարության շենքի…

32 րոպե ago

Իրանը սպառնացել է հզոր պատասխան տալ Մերձավոր Արևելքի ԱՄՆ-ի օբյեկտներին

Իրանը սպառնացել է հզոր պատասխան տալ Մերձավոր Արևելքի ԱՄՆ-ի օբյեկտներին Fri, 03 Apr 2026 14:00:08…

33 րոպե ago