Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա

Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա

Fri, 03 Apr 2026 17:30:30 +0400


Արդեն հստակ երևում է, որ Նիկոլը որոշել է կյանքի կոչել մոլդովական փորձը: Այն է՝ ընտրական գործընթացից, նախքան հունիսի 7-ը, դուրս թողնել Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: Դա կյանքի կոչելու համար մարզերում՝ առաջինն Արմավիրն էր, սկսել են քրեական գործեր կարել «Մեր ձևով» նախաձեռնության հետ կապ ունեցող անհատների ու նույնիսկ հասարակական կազմակերպություննների անդամների վրա: Ինչպես պարզվեց, երկրորդ դեպքը Տավուշի մարզում էր: Առաջինի ժամանակ կուսակցական անհատ հետևորդների էին կալանավորել, իսկ այնուհետև 6-ից 5-ին բաց թողել՝ կալանքի ավելի մեղմ տարբերակով: Այս անգամ հարված են հասցրել հենց կազմակերպությանը՝ ձերբակալելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարին:

Ինչպես երևում է, մարզային ակտիվիստներին չեզոքացնելուց հետո քննչականը կմոտենա մայրաքաղաքին: Չնայած եթե չմոտենա էլ, նրանց չեզոքացնելով՝ Նիկոլը կթուլացնի հիմնական մրցակից կուսակցության մարզային կադրային բազան: Ինչը շատ լուրջ ազդեցություն կարող է թողնել ընտրությունների վրա: Դա էլ հենց մոլդովական փորձի մի տարբերակն էր: Փաստորեն Նիկոլը որոշել է ընտրախախտում կատարել ոչ թե քվեատուփի մեջ նախկինների նման քվեաթեթիկների տրցակ լցնելով, այլ ավելի «քաղաքակիրթ» տարբերակով. կուսակցության մարզային գրասենյակները գլխատելով: Եվ վերջում էլ, եթե իրադրությունը թույլատրի, կուսակցությանն ընդհանրապես գործընթացից դուրս թողնելով: Հատկապես որ Մոսկվայում արդեն հայտարարել էր, որ ռուսական քաղաքացիություն ունեցող մարդիկ օրենսդրորեն իրավունք չունեն առաջադրվելու պետական ընտրովի պաշտոնների:

Ասվածի համատեքստում այնքան էլ չեմ հասկանում Նիկոլին Մոսկվա կանչելու իմաստը: Չեմ հասկանում այնտեղ նրան վախեցնելը գազի գնի ավելացման, գյուղատնտեսական ապրանքների ներկրման արգելման և այլ տնտեսական առումներով: Կամ, ասենք, մոդուլային միջուկային ռեակտորի առումով բարձրաձայնելը, որ ԱՄՆ-ը փորձ չունի: Միակ լուրջ կռվանը հայկական երկաթգծի կոնցեսիայից հօգուտ Ղազախստանի չհրաժարվելն էր. չենք տալիս և վերջ: Ու, մեծ հաշվով, չեմ հասկանում նաև մեր ընդդիմադիր քաղաքագետների ոգևորվածությունն այդ առումով: Հանուն անձնական իշխանության պահպանման՝ Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա: Բնակչությունը կբողոքի՞ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացումից՝ է՜հ, թող բողոքի: Եվրամիությունից մի քիչ փող կմուրա ու կշպրտի բողոքողների դեմը: ԵՄ-ն, էլ բնականաբար, կտա. եթե վերջինս պատրաստ է 90 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային, ինչու չի կարող, ասենք, 0,5-1 միլիարդ էլ հատկացնել Նիկոլին: Հատկապես որ երկու դեպքում էլ տալու է ոչ թե հանուն Ուկրաինայի կամ Հայաստանի, այլ ընդդեմ Ռուսաստանի:

Ժամանակին Վլադիմիր Պուտինի մոտ ՌԴ նախագահ աշխատած Մեվեդևն էլ, նկատի ունենալով ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ու ԵՄ-ի՝ ռազմականացված կառույցի վերածվելու խոսակցությունները, հաթաթա է տալիս, թե ԵՄ ձգտող պետությունները վերածվելու են Ռուսաստանի թշնամու: Իսկ ո՞վ ասաց, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը դա չի գիտակցում: Լավ էլ գիտակցում է, բայց թքած ունի նաև այդ հանգամանքի վրա: Իրեն պետք է, որպեսզի ռուսական հաթաթաները մնան խոսքի մակարդակում մինչև հունիսի 7-ը: Իսկ այնուհետև, եթե կարողանա վերընտրվել, Մեդվեդևին ևս կուղարկի, ռուսի ասած, աշխարհի չորս կողմերը: Իսկ մեզ էլ մնում է անել հնարավորն ու անհնարը, որպեսզի հունիսի 7-ին ընտրողները «ոչ» ասեն Նիկոլին ու նրա հիմնադրած կուսակցությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները

Հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները Fri, 03 Apr 2026 20:41:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով